Որ թեկնածուների անուններն են հանվել ցուցակներից
Քիչ առաջ ԿԸՀ գումարած հերթական նիստում քաղաքական ուժերի ցուցակների առանձին թեկնածուների ներկայացրած փաստաթղթերի թերի լինելու հետ կապված ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց մանրամասներ։ Պարզ դարձավ, որ հիմնականում թեկնածուները ԿԸՀ չէին ներկայացրել հայերենի իմացությունը հավաստող տեղեկանքները, վերջին 4 տարում ՀՀ քաղաքացի լինելու ու ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին փաստաթղթերը:
ԿԸՀ-ն քննարկման ու քվեարկության արդյունքում «Արդար Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակից հանեց Դավիթ Գրիգորյանին , «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակից՝ Արսեն Փալանդուզյանին, «Հայոց հայրենիք» կուսակցության ցուցակից՝ Արա Արսենյանին, «Ազգային օրակարգ» կուսակցության ցուցակից՝ Արմեն Մարտիրոսյանին, «Հայաստանի Եվրոպական» կուսակցության ցուցակից՝ Հայկարամ Մնացականյանին, Հայաստանի դեմոկրատական կուսակցության ցուցակից՝ Հրանտ Կարապետյանին:
«Ազատ հայրենիք» դաշինքի ցուցակից հանվեցին Նաիրա Հովհաննիսյանն ու Ալիսա Դիլանյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության ցուցակից՝ Արմեն Հակոբյանն ու Դավիթ Պետրոսյանը, իսկ «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության ցուցակից՝ Վահե Բաբայանը, Լիլիթ Մկրտչյանը, Տիգրան Մանուկյանն ու Արարատ Դավթյանը, «Ազատություն» կուսակցության ցուցակից՝ Հրաչյա Բագրատյանը, Գայանե Մովսիսյանը, Արթուր Ջիլավյանը, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության ցուցակից հանվեցին Սերգեյ Մինասյանը, Լուսինե Թագակչյանը, Ժենյա Պողոսյանը, Ստեփան Միքայելյանը, Դավիթ Չախալյանը, Կարեն Բալայանը, Գևորգ Ավետիսյանն ու Արշակ Վարդանյանը:
«Շիրինյան, Բաբաջանյան» ժողովրդավարների կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակից էլ փաստաթղթերի բացակայության հիմքով հանվեց Ռոբերտ Ղևոնդյանի անունը:
Նշենք, որ թերի ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար ԿԸՀ-ն քաղաքական ուժերին 24 ժամ է տրամադրել: Եվ միայն փաստաթղթերը չլրացնելու դեպքում է հանձնաժողովը որոշել մերժել տվյալ թեկնածուի գրանցումը:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան