Ունենք շուրջ 50 մասունք, որոնցից նույնիսկ 4-5-րդ փորձից հետո ԴՆԹ չի անջատվել
Այս պահին ԴՆԹ հետազոտման, մարմինների նույնականացման աշխատանքը եզրափակիչ փուլին է հասել։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Ունենք մարմիններ, որոնք չեն նույնականացվել, բայց ունենք նաև անհետ կորածների հարազատներ, որոնք ԴՆԹ նմուշ չեն հանձնել տարբեր պատճառներով։ Ունենք նաև նույնականացված մարմիններ, որոնք տարբեր պատճառներով հարազատների կողմից չեն վերցվել։ Կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ։ Ունենք նաև շուրջ 50 մասունք, որոնցից նույնիսկ 4-5-րդ փորձից հետո ԴՆԹ չի անջատվել և պետք է այս դեպքերը պարզելու համար դիմենք միջազգային մեր գործընկերներին, որոնք ավելի փորձառու են այս ժամանակաշրջանում, որ այս հարցում մեզ օգնեն»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
Վերջինս ասաց, որ եղել են դեպքեր, երբ հարազատները կասկածի տակ են դրել Հայաստանում արված հետազոտության տվյալը, իրենց նախաձեռնությամբ տարել են արտերկիր և պատասխանները 99 տոկոսով համընկել են։
«Պարբերաբար հանդիպում եմ անհետ կորածների հարազատների հետ և մեր վերջին հանդիպման ժամանակ խոսվեց դեպքի մասին, որը դեռ ընթացքի մեջ է։ Հույս ունեմ՝ վերջնական արդյունքները նույնպես կհաստատեն հայաստանյան լաբորատորիաների տվյալների ճշգրտությունը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...