Տիգրան Արզաքանցյանն ակտիվորեն սկսել է քարոզարշավը
Մինչ իշխանությունն ու ընդդիմադիր որոշ ուժեր զբաղված են իրար սևացնելով, հայհոյելով և վարկաբեկելով, արտահերթ խորհրդարանական ընտրությունների այլ մասնակիցներ փորձում են կոռեկտ և զուսպ քարոզարշավ իրականացնել, ներկայացնել իրենց ծրագրերն ու մոտեցումները։
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը՝ ընտրացուցակը գլխավորող Տիգրան Արզաքանցյանի գլխավորությամբ, քարոզարշավը սկսել են Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից և հարակից բնակավայրերից։
«Բարձր խոսքեր ասել պետք չէ, մեր տնտեսությունը մեծ աղետի, ճգնաժամի մեջ է։ Պետք է լուծենք ֆինանսական խնդիրները, ներդրումներ բերենք, որից հետո լուծենք մյուս խնդիրները»,- ասել է Տիգրան Արզաքանցյանը։
ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն էլ ասում է, թե պետության աջակցությամբ պետք է ձևավորել վերամշակող ձեռնարկություններ՝ հաշվի առնելով մարզային յուրահատկությունները, իսկ այդ ձեռնարկությունները կխթանեն աշխատատեղերի ստեղծումը։ Հայտնի լրագրող, ընտրացուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նարինե Դիլբարյանն էլ նկատում է՝ հարկավոր է ստեղծել այնպիսի կառավարություն և խորհրդարան, որը կկարողանա բարեփոխումների միջոցով ամրապնդել անվտանգության համակարգը։
Համատարած լարվածության ֆոնին Տիգրան Արզաքանցյանի ղեկավարած ուժը սեփական ճանապարհով է ընթանում, առանց մրցակիցներին սևացնելու, վիրավորելու, ներկայացնում իր ծրագրերը, տնտեսությունը վերականգնելու տեսլականը, և ողջամիտ ընտրողին առաջարկում այլընտրանք։
Արամ Բարսեղյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան