Թուրք զինվորականների ներկայությունը վաղուց արդեն փաստ է. ՊՆ
Հաղորդագրություն
Մամուլում տեղեկություններ են տարածվում, թե «Սյունիքի մարզում՝ Սև լճի շրջանում, արդեն երկու օր է՝ տեղակայվում են Թուրքիայի հատուկ նշանակության բանակային ստորաբաժանումներ»:
Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես` ՀՀ պաշտպանության նախարարությունը, բազմիցս, այդ թվում նաև միջազգային ամենատարբեր հարթակներում, անդրադարձել է խնդրին, որ թուրքական զինված ուժերը մեծ ներգրավվածություն ունեն ադրբեջսնական բանակի վերապատրաստման, հրահանգավորման և նույնիսկ կառավարման գործընթացներում: Ասվածի ամենավառ վկայությունը Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմն էր, որին թուրքական զինված ուժերն ունեցան անմիջական մասնակցություն:
Թուրք զինվորականների ներկայությունը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներում վաղուց արդեն փաստ է, հաստատված` այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից: Այս տեսանկյունից` մեղադրանքները, թե ՀՀ ՊՆ-ն թաքցնում է ինչ-ինչ փաստեր` կապված Ադրբեջանի զինված ուժերում թուրք զինվորականների ներկայության հետ` ուղղակի անհիմն են: Ինչ վերաբերում է լրատվամիջոցներով տարածվող` թուրքական տարբերանշանով զինվորականի լուսանկարին, ապա այն արվել է հայ-ադրբեջանական սահմանի ոչ հայկական հատվածում, զինվորականների շարժը վերահսկվել է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից, իսկ տվյալ տարածքում ոչ մի «թուրքական բանակային ստորաբաժանման տեղակայման» մասին խոսք չի գնում:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...