ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում և զգուշացնում է
ՀՀ դատախազությունը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից, ընտրողներից, ինչպես նաև ընտրություններում ներգրավված մյուս սուբյեկտներից քվեարկության օրը ակնկալում է քաղաքացիական բարձր գիտակցության դրսևորում և իրավահպատակ վարքագիծ:
ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն` արգելվում են քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը: Սույն մասի դրույթների կատարումը, ինչպես նաև այդ տարածքում հասարակական կարգի պահպանումն ապահովում են տեղամասային կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները` անկախ ընտրական հանձնաժողովի պահանջից:
Նույն օրենսգրքի 55-րդ հոդվածի համաձայն` ոստիկանության կենտրոնական և տարածքային մարմինները, դրանց ծառայություններն ու ստորաբաժանումները պարտավոր են ապահովել ընտրությունների անցկացման բնականոն ընթացքը,ընտրականհանձնաժողովներիուդրանցանդամներիանկաշկանդգործունեությունը:
Ոստիկանությունըընտրությունների հետ կապված միջոցառումներում ապահովում է պատշաճ կարգ ու կանոն, ընտրական հանձնաժողովինախագահիպահանջովաջակցումհանձնաժողովներին, ապահովումէընտրականփաստաթղթերիանվտանգտեղափոխումնուդրանցպահպանումնընտրականհանձնաժողովներում:
Օրենսգրքի 67–րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն,եթե հանձնաժողովի անդամը, վստահված անձը կամ դիտորդը գտնում է, որ քվեարկության ընթացքում տեղի է ունեցել սույն օրենսգրքով նախատեսված քվեարկության կարգի խախտում, ապա իրավունք ունեն պահանջելու, որ իրենց գնահատականն արձանագրվի տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:
Այսինքն` տեղամասային կենտրոնում և քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները պարտավոր են վերը նշված բոլոր դեպքերում իրենց լիազորություններն իրականացնել ՀՀ ընտրական օրենսգրքով ամրագրված ընթացակարգերի խստիվ պահպանմամբ:
Ընտրական գործընթացի մասնակիցների, ցանկացած անձի կողմից իրենց լիազորությունները՝ օրենսգրքի վերը նշված ընթացակարգերի շրջանցմամբ կամ անտեսմամբ իրականացնելը,որը կատարվել է բռնությամբ կամ դրա սպառնալիքով, կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդվածի համաձայն՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը, որն ազդել է կամ կարող էր ազդել ընտրությունների բնականոն գործընթացի վրա, պատժվում է ազատազրկմամբ՝ ընդհուպ վեց տարի ժամկետով:
Հորդորում ենք ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին քվեարկության ողջ ընթացքում ընտրական օրենսգրքով իրենց վերապահված լիազորություններն իրականացնել բացառապես օրենսգրքով սահմանված կարգով:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան