Մեկ տարեկան երեխան ընկել է պատշգամբից և մահացել, մինչ ծնողները խոսելիս են եղել տեսակապի միջոցով
Հունիսի 18-ի երեկոյան Մոսկվայում՝ Սոլյանկա փողոցում, մեկ տարի ութ ամսական աղջիկ երեխան ընկել է 6-րդ հարկում գտնվող բնակարանի պատշգամբից: Երեխան մահացել է շտապօգնության մեքենայում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինների աղբյուրներից:
Նշվում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել այն պահին, երբ երեխայի ծնողները հյուրասենյակում տեսակապի միջոցով խոսելիս են եղել տատիկի հետ: Մինչ հայրն ու մայրը տարվել են զրույցով, երեխան դուրս է եկել պատշգամբ:
Րոպեներ անց մայրը նկատել է, որ երեխան հյուրասենյակում չէ։ Նրան չեն գտել բնակարանում, իսկ պատշգամբի դուռը բաց է եղել: Նայելով փողոց, մայրը տեսել է իր դստերը գետնին ընկած: Ոստիկանությունը ստուգումներ են անցկացնում, պարզվում են դեպքի հանգամանքներն ու պատճառները։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան