Արցախի ԱԱԾ տնօրենի շնորհավորանքը
ԱԱԾ տնօրեն Աշոտ Հակոբջանյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողների մասնագիտական տոնի առթիվ
«Սիրելի՛ բուժաշխատողներ,
Շնորհավորում եմ Ձեզ՝ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ։ Արցախի Հանրապետության ԱԱԾ ծառայողների, ղեկավարության և անձամբ իմ անունից առաջին հերթին ուզում եմ երախտագիտության խոսք ուղղել Ձեզ՝ Շնորհակալությո՛ւն բոլորիդ։ Բժշկի մասնագիտությունը մշտապես առանձնակի է կարևորվել մեր հասարակության մեջ, քանի որ Ձեր աշխատանքային օրը սկսվում, բայց երբեք չի ավարտվում, սակայն անցած տարին նոր մարտահրավերների առաջ կանգնեցրեց նաև Ձեզ։
2020 թվականին կորոնավիրուսի վարակի դեմ պայքարի և արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Դուք ցուցաբերեցիք խիզախություն, արհեստավարժություն և նվիրվածություն Ձեր մասնագիտությանը: Բազում են արցախյան 44-օրյա պատերազմում ձեր անձնուրացության դրվագները, որոնց անձամբ ականատես ենք եղել։
Դուք դժվարին իրավիճակում նվիրումով եք կատարել Ձեր գործը, պայքարել և ռազմական գործողությունների բովում փրկել եք հարյուրավոր կյանքեր։ Որևէ գնահատական չի կարող համարժեք լինել այն ամենին, ինչ Դուք արել եք պատերազմի օրերին։ Եվս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի, Արցախի և սփյուռքի բուժաշխատողներ, համբերություն, քաջառողջություն, բարեկեցություն, բարօրություն ու երջանկություն եմ մաղթում Ձեզ ու Ձեր ընտանիքներին։ Շարունակեք փրկել կյանքեր, Դուք հերոսներ եք։ ԱՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Աշոտ Մելսիկի Հակոբջանյան»։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան