Որևէ հակառուսական ուժ անգամ 1 տոկոս ձայն չի ստացել Հայաստանի ընտրություններում. Ռուսաստանցի պաշտոնյա
Հայաստանում ընտրություններին մասնակցած քաղաքացիները կողմ են արտահայտվել Ռուսաստանի հետ խորը համագործակցությանը, հակառուսական որևէ ուժ նույնիսկ 1 տոկոս ձայն չի ստացել: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլիցկին:
Ռուսաստանցի պաշտոնյան, ով երեկ դիտորդ էր, նշել է, որ մինչև կեսօր ընտրողների թիվը մեծ է եղել, հերթեր են եղել բոլոր ընտրատեղամասերի մոտ:
Նրա խոսքերով, ընտրողների համար կարևորագույն հարցերից մեկը եղել է Ռուսաստանի հետ հարաբերությունները. «Նրանք այդ թվում այն մարդիկ են, ովքեր քվեարկել են Նիկոլ Փաշինյանի օգտին»:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան