Հետևեք Ձեր երեխաներին․ Դեռահասները կոտրել են Ալմաստ-Շորժա գնացքի ապակիները. ՀԿԵ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը քաղաքացիներին կրկին հիշեցնում է երկաթուղում անվտանգության կանոնները պահպանելու անհրաժեշտության մասին:
«Սա խաղերի, ծաղրերի կամ կատակների վայր չէ, դրանք իրական վտանգ են ներկայացնում ուղևորների կյանքի և առողջության, գնացքների անվտանգության համար:
Ցավոք, ոչ բոլորն են դա հասկանում: Օրինակ, երեկ դեռահասները կոտրեցին Ալմաստ-Շորժա գնացքի ապակիները: Այդ պահին գնացքը՝ ուղևորներով լի, մեկնում էր Երևանից: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:
Նույն պատանիները ձողեր են խփել գծերի վրա, ինչը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել՝ ընդհուպ գնացքների վթարներ և ուղևորների առողջության վնասներ:
Երկաթուղու աշխատողների զգոնության շնորհիվ այս անգամ հնարավոր եղավ խուսափել վտանգավոր հետևանքներից: Այնուամենայնիվ, կատակի և խուլիգանության՝ նույնիսկ հանցագործության, միջև սահմանն այս պարագայում շատ նուրբ է և այն հեշտ է հատել», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Հարավկովկասյան երկաթուղին կշարունակի աշխատել իշխանությունների և երկաթուղու հարևանությամբ գտնվող դպրոցների հետ, բացատրել նման «կատակների» վտանգը.
«Այնուամենայնիվ, մենք հորդորում ենք ծնողներին հետևել իրենց երեխաներին, ովքեր հաճախ խաղում են երկաթուղու մոտակայքում, քանի որ դպրոցի և երկաթուղու աշխատողները միշտ չէ, որ կկարողանան վերահսկել կամ ազդել նրանց վարքի վրա»:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան