Երևանում հարձակվել են կնոջ վրա /տեսանյութ/
Մայիսի 26-ին Էրեբունի վարչական տարածքում կողոպուտ էր կատարվել:
Առավոտյան Լիսինյան փողոցի տներից մեկի մոտ մի կնոջ պարանոցից պոկել էին ոսկե շղթան և դիմել փախուստի։
Դեպքից րոպեներ անց ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ ստացվեց: Հերթապահ խումբը մեկնեց Լիսինյան փողոց:
Ոստիկանները զրուցեցին տուժողի հետ, ըստ նրա կողոպտողը գանգրահեր էր, կանաչ տաբատով, դեմքը չէր հասցրել տեսնել։
Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Բացահայտման ուղղությամբ հետախուզական միջոցառումներ սկսվեցին։
Բաժնի քրեական հետախույզները համագործակցելով Նուբարաշենի բաժանմունքի ծառայողներն հետ տեղեկություններ ստացան, որ կողոպուտը կատարել է Որմնադիրների փողոցի 30-ամյա մի բնակիչ։
Հունիսի 17-ին նա բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին։
Կասկածվողը տվել է խոստովանական ցուցմունք։
Հանգամանքները պարզվում են։
Ձեռնարկվում են միջոցառումներ ոսկյա շղթան հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան