Մնացե՛ք խաղաղությամբ. Քաջարանի քաղաքապետը հայտարարություն է տարածել
Սիրելի հայրենակիցներ, վերջին 3 տարիներին մեզ պատուհասած բոլոր փորձություններից հետո կարծում էի` ինձ այլևս հնարավոր չէ զարմացնել, բայց սխալվեցի։ Մեր բոլոր հանդիպումների ընթացքում ես ձեզ հետ եղել եմ բացարձակ անկեղծ, այսուհետ էլ նույնը կլինեմ։ Մի՞թե հայրենիքի անվտանգությունից ավելի կարևոր արժեք կա։
Ձեր կատարած ընտրությամբ դուք պատասխանատվության ու պարտքի մի մեծ բեռ վերցրիք իմ ուսերից ու դրեցիք այդ բեռը ձեր ուսերին ու խղճին։
Շնորհակալ եմ բոլոր այն քաղաքացիներից, ովքեր իրենց վստահության քվեն տվեցին ինձ, վստահեցնում եմ, որ հուսախաբ չեք լինի։ Իսկ ովքեր ընտրեցին ողբի ու որբի հայրենիքը գիտակցաբար, թե անգիտակցաբար, թող պատրաստ լինեն մինչև վերջ տանելու իրենց ճշմարտությունը, և կրեն դրա հետևանքները ։
Ես գիտեմ, որ վերջում միշտ հաղթում է արժանին, իսկ սա դեռ վերջը չէ։ Հինավուրց քաղաքակրթության օրրան այս երկիրը օխլոկրատիան չի կործանի։ Մնացե՛ք խաղաղությամբ։ Աստված բոլորիս դատավոր։
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան