Թուրքիայում հայերի համար հիմնված Պարտիզակի նշանավոր վարժարանի զգալի մասն ավերվել է /լուսանկարներ, տեսանյութ/
Թուրքիայի Քոջաելի նահանգի Բահչեջիք շրջանում (նախկին հայկական Պարտիզակ ավան) բողոքական ամերիկացիների կողմից 1873-ին հայերի համար կառուցվել էր Պարտիզակի երբեմնի հռչակավոր վարժարանային համալիրը։ Այդ կառույցից այսօր քիչ բան է մնացել:

Ցեղասպանությունից հետո լքված վարժարանը 1898-ին վերածվել էր մի 60 դյոնում (6 հեկտար) հողակտոր զբաղեցնող ընդարձակ համալիրի, որն ընդգրկում էր գիշերօթիկ դպրոց, նախակրթարան, մանկատուն և մասնագիտական դպրոց, ինչպես նաև տպարան, գրադարան, լվացքատուն ու ջրի պահեստարան:
/ 1 դյոնումը՝ երկարությամբ և լայնությամբ՝ 40 քայլ /

Կանգուն մնացած գիշերօթիկի շենքը, մատուռն ու ջրի ստորգետնյա պահեստարանը հիմա հանդիսանում են մասնավոր սեփականություն և որևէ կերպ չեն օգտագործվում:
Շինությունները, որոնք լքված վիճակում էլ բավականին ազդեցիկ տեսք ունեն, տարիներ շարունակ անխնամ մնալու պատճառով քայքայվել են, ինչը կարող է ապագայում դրանց փլուզման պատճառ դառնալ:

Ի դեպ՝ Պարտիզակի Ամերիկյան բարձրագույն վարժարանում ուսում են ստացել հայ ազգի մի շարք երախտավորներ, այդ թվում արևմտահայ հատնի բանաստեղծ Ռուբեն Սևակը, ուսուցիչ ու խմբագիր Գևորգ Կառվարենցը (Արաբաջյան), գրող, հրատարակիչ, լրագրող, մարզիչ, «Մարմնամարզ» մարզական թերթի խմբագիր, Շավարշ Քրիսյանը, պրոֆեսոր Միքայել Մինասյանը և ուրիշներ:























«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան