Բախվել են Երևան-Գյումրի մարդատար գնացքն ու Mercedes-ը. կան վիրավորներ. shamshyan.com
Այսօր՝ հունիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում առանց ուղեփակոցի կարգավորվող հատվածում՝ Զարթոնք գյուղի վարչական տարածքում, բախվել են Երևան–Գյումրի մարդատար գնացքն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Mercedes-ի ուղևորներ, Զարթոնք գյուղի բնակիչներ, 42-ամյա Քրիստինե Բ.-ն, 64-ամյա Մարտուն Բ.-ն, 62-ամյա Հասմիկ Բ.-ն և 9-ամյա Մարտուն Բ.-ն բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են «Մեծամոր» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մարդատար գնացքը պատկանում է «Հարավկովկասյան երկաթուղուն» և Երևան-Գյումրի տեղափոխվելիս է եղել, իսկ Mercedes- ում եղել են ընտանիքի 6 անդամներով, ոստիկանությունն էլ պարզում է Mercedes -ի վարորդի և մեքենավարի ինքնությունը:
![]()




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու