12-հարկանի բնակելի շենքի փլվելու հետևանքով զոհերի թիվը հասել է ինի
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Սյորֆսայդ քաղաքի 12-հարկանի բնակելի շենքի փլվելու հետեւանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով ինը մարդու: Այդ մասին հայտնել է Մայամի Դեյդ օկրուգի ղեկավար Դանիելա Լեւին Քավան, հաղորդել է CNN-ը։ Նրա խոսքով՝ մեկ մարդ մահացել է հոսպիտալում, եւս ութը մահացած հայտնաբերվել են շենքի ավերակների տակ: Ներկա դրությամբ ճանաչվել է չորս զոհված:
Մայամի Դեյդ օկրուգի ղեկավարը խոստացել է, որ անհայտ կորածների եւ զոհվածների ընտանիքներին թույլ կտան այցելել ողբերգության վայր: Լեւին Քավան նաեւ հայտարարել է, որ արտակարգ ծառայությունների աշխատակիցներին հաջողվել է «հսկողության տակ» վերցնել հրդեհը, որը նախօրյակին դժվարացրել էր փլվածքների տակ գտնվող մարդկանց որոնումները: Ներկայում անհայտ կորած է համարվում շուրջ 150 մարդ: Ավելի վաղ Լեւին Քավան CBS News-ին հայտարարել է, որ արտակարգ ծառայությունների աշխատակիցներն աշխատանքը շարունակում են որոնողա-փրկարարական գործողության ռեժիմով, այսինքն՝ առաջվա պես հույս ունեն գտնել ավերակների տակ ողջ մնացած մարդկանց:
12-հարկանի բազմաբնակարան բնակելի շենքը փլվել էր հունիսի 24-ին՝ Ֆլորիդայի նահանգի ոչ մեծ Սյորֆսայդ քաղաքում: Դրա հետեւանքով փլատակների ներքո է հայտնվել շուրջ 160 մարդ: Փլվելուց հետո հայտնի է դարձել, որ 2018 թվականին կատարված ստուգումները ցույց էին տվել շենքի «լուրջ կառուցվածքային վնասվածքները»: Փլվելու պահին սկսվել էր տանիքի վերանորոգումը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու