Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալ
Քաղաքականություն

Դատապարտում ենք Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին թիրախավորելու գործընթացը․ «Ռեսուրս կենտրոն»

Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի պաշտոնական էջում գրել են․

 
«ՎԻՆՆԵԹ Հայաստան» Կանանց Ռեսուրս կենտրոնների ցանցի անդամ Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամը խորապես մտահոգություն է հայտնում վերջին շրջանում կին քաղաքական գործիչների նկատմամբ քաղաքական ճնշումների և հետապնդումների տարածվող դեպքերի շուրջ: Հատկապես սոցիալական հարթակներում նկատելի է նաև կին քաղաքական գործիչների նկատմամբ տարածվող ատելության խոսքն ու վիրավորական կոչերը: Դատապարտում ենք նաև Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին թիրախավորելու գործընթացը: Վերջերս համացանցում տարածվել է տեսանյութ, որում վարչական ղեկավարի դեմ ցուցմունք տված ամուսինները պատմում են, թե ոստիկանությունում ինչպես են իրենց ստիպել վարչական ղեկավարի դեմ ցուցմունք տալ/ https://www.youtube.com/watch?v=U7lxdmbg3-w /:
 
Խնդրանքով դիմում ենք ՀՀ-ում Մարդու Իրավունքների Պաշտպան պարոն Arman Tatoyan-ին՝ անդրադառնալ կին քաղաքական գործչի նկատմամբ հնչեցված ատելության կոչերին և ոչ իրավաչափ հետապնդումներին: Մեր կազմակերպությունը տարիներ շարունակ բազմաթիվ ծրագրերի շրջանակներում խրախուսել է կանանց քաղաքական մասնակցությունը, սակայն այսօր տեսանելի է, որ քաղաքական անառողջ միջավայրում կանայք թիրախավորվում են և անմեղության կանխավարկածի կոպիտ խախտումներով ենթարկվում հանրային պարսավանքի, ինչն անընդունելի է ժողովրդավարության հաստատման համար:
 
Հուսով ենք, որ միջազգային տարբեր կազմակերպություններ ևս ստեղծված իրավիճակին համարժեք գնահատական կտան: Լուսինե Ավետյանը եղել է Հայաստանում օրինակելի քաղաքական գործիչ և բազմաթիվ միջազգային կազմակերպությունների ծրագրերում հանդես է եկել որպես լավագույն օրինակ, արժանացել է մրցանակների և պատվոգրերի, բազմաթիվ երիտասարդների համար եղել ոգեշնչող անհատականություն: Անթույլատրելի են կանանց նկատմամբ քաղաքական հետապնդումները և ամեն օր ավելի մեծ տարածում ստացող ատելության կոչերը: Մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում նաև այս գործի շրջանակներում ոչ իրավաչափորեն հարցաքննության ենթարկվող բոլոր այն կանանց, ովքեր անպաշտպան են, որոնց ճնշում են, վախեցնում, ինչի արդյունքում խախտվում են նրանց հիմնարար իրավունքները: Ստեղծված իրավիճակն ու դեպքերի զարգացումը փաստում են, որ Հայաստանի Հանրապետությունում, ցավոք, շարունակվում է քաղաքական հետապնդումը՝ ընդդիմադիր կին քաղաքական գործիչների, քաղաքական այլախոհների նկատմամբ: