Ալիեւի որդին շտապ հոսպիտալացվել է ու վիրահատվել
Ադրբեջանական Azad Soz ընդդիմադիր ալիքը տեսանյութ է հրապարակել, որում Իլհամ Ալիեւը պատմում է որդու հիվանդության մասին: Ալիքի վարողն ասում է, որ այդ մասին տեղեկությունը հանրությանն է ներկայացվել մի քանի ամիս առաջ, բայց ոչ ոք չէր հավատացել: Իսկ հիմա այդ տեղեկությունն անձամբ Իլհամ Ալիեւն է հայտնել, որն այդ մասին խոստովանել է Էրդողանի հետ Շուշի այցի ժամանակ:
«Ավտոբուսում Էրդողանի կնոջ ՝ Ամինայի հետ զրույցում, Ալիեւն սկսեց խոսել այն մասին, որ Հեյդար կրտսերը շտապ հոսպիտալացվել է և տեղափոխվել Թուրքիա: Նրա առողջությունն անսպասելիորեն խաթարվել է: Իլհամի խոսքով ՝ վարակը սկսել է արագորեն տարածվել, եւ Հեյդար կրտսերի ոտքերը անշարժացել են մինչև ծնկները, նա չի կարողացել շարժվել, և նրա վիճակը վատթարանում էր ամեն ժամ: Թուրք բժիշկները մեծ ու լուրջ վիրահատություն են կատարել: Հիմա Հեյդարը չի կարող ինքնուրույն շարժվել, և անընդհատ նրա կողքին մարդ կա: Իլհամը սրտանց շնորհակալություն հայտնեց Էրդողանին օգնության հասնելու համար», ասվում է տեսանյութում:
Ադրբեջանական հեռուստատեսությունը ցույց չի տվել այս հատվածը, մինչդեռ թուրքական ալիքները չեն մաքրել այս տեսանյութի հեռարձակումը: Վերջում հաղորդավարն ասում է. տղան տառապում է պապի, հոր, մոր բոլոր մեղքերի, հանցագործությունների և կողոպուտի համար:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու