ՊՆ-ին հորդորում են հրապարակել այսօր զոհված զինծառայողի անունը ու առհասարակ հրապարակել անունները
ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ, առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, որի արդյունքում հայ զինծառայող է զոհվել:
ՊՆ-ին հորդորում եմ նման հաղորդագրություններ տարածելիս զոհվածի անունը ներկայացնել, որովհետև առաջին հերթին էթիկայի խնդիր կա:
Երկրորդ, սահմանի նկարագրված հատվածում մեծ թվով զինվորականներ են ծառայություն կրում, արդյո՞ք ՊՆ-ում չեն գիտակցում, թե ինչ ապրումներ են ունենում բազմաթիվ մարդիկ, երբ գիտեն, որ իրենց հարազատը, ընտանիքի անդամը, ընկերն այդ հատվածում է ծառայում ու կա զոհ, բայց անունը պաշտոնական հաղորդագրությունում արձանագրված չէ:
Միգուցե ոմանց համար դիտարկումս մանրուք է թվում, բայց ես համոզված եմ, որ դա ոչ միայն մանրուք չէ, այլ լիովին արտացոլում է մարդկանց ճակատագրերի նկատմամբ պաշտոնատար անձանց, կառույցների վերաբերմունքի մասին:
Տիգրան Աբրահամյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու