Ադրբեջանցիները նոր առաջխաղացում են պատրաստում, հատկանշական է՝ Տիգրանաշենի հատվածում. Մանուկյան
Սահմանին զոհ ունենք։ Ադրբեջանցիները նոր առաջխաղացում են պատրաստում։ Հատկանշական է՝ Տիգրանաշենի հատվածում, որը Նիկոլն ադրբեջանական անկլավ է համարում։ Ի դեպ, աննախադեպ է՝ պաշտպանության նախարարությունը հայտնում է զոհի մասին, բայց անուն չի նշում, դիվադադար անելով այդ գծում ծառայող բազում զինվորների հարազատներին։
*ԱԳ նախարարի պաշտոնին են պատրաստում Արմեն Գրիգորյանին, որը տարիներ առաջ հակառուսական ցույցերի ակտիվ մասնակից էր, ատամներով պայքարում էր Ազգ-Բանակ գաղափարախոսության դեմ, համարում այն միլիտարիստական, ռազմատենչ։ Պատերազմից հետո խոսում, որ թուրքերն այլեւս թշնամի չեն ու Ազգային Անվտանգության ռազմավարությունը պետք է փոխվի այդ մասով։
* ԱԱԾ հատուկ նշանակության ջոկատը ներխուժում է Նիկոլի քննադատության եւ ցասումի թիրախում արդեն երկար ժամանակ հայտնված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ու մարդկանց բերման ենթարկում։
* հետապնդումների են ենթարկվում Սյունիքի համայնքապետերը, կարվում են քրեական գործեր, բանտարկվում են շատերը։
* Գորիսում Նիկոլի նշանակած մարզպետի որդին ու նախկին մարզպետի որդին իրար վրա են կրակում քաղաքի կենտրոնում։
* իսկ ճիշտ այս պահին կառավարության ողջ քարոզչական ռեսուրսը հրճվել է, թե Փաշինյանի հանձնարարությունը կատարվել է ու ծանրաձողերը հասել են Հայաստան։
Սա է մեր երկրում իրականության ողջ ողբերգականությունը։ Երբ դադարում է պետությունը գործել ու տիրում է համատարած քաոս։
Գեղամ Մանուկյան




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Հարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում․ հարցազրույց Էդգար Ղազարյանի հետ