Գյումրիում հայտնաբերված երեխան հանձնվել է խնամակալության
Գյումրիի Ավտոկայան թաղամասում հուլիսի 3-ին հայտնաբերված նորածնի մայրը չի հայտնաբերվել, երեխան հանձնվել է խնամակալության:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գյումրու քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովին՝ փոքրիկին տուն տանելու խնդրանքով դիմել էր երկու ընտանիք:
Հանձնաժողովը հարցը քննարկել և համաձայնություն է տվել երեխային հանձնել այդ ընտանիքներից մեկին: Հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանը «Արմենպրես»-ին ասել է՝ երեխան հանձնվել է այն ընտանիքին, որի անդամն ունի երեխաների հետ աշխատելու փորձ, ամեն օր նրանց միջավայրում է:
«Երեխան ապահով ձեռքերում է, առողջ է: Խնամակալությունը ժամկետով չի տրված, նման հասկացողություն չկա: Խնամակալությունը տրվում է անժամկետ, հանձնաժողովն ընտանիքին պահում է հսկողության տակ՝ մինչև առկա քրեական գործի ավարտը: Մինչև դա չլինի, որդեգրման հարց չի կարող լինել»:
Հուլիսի 3-ի առավոտյան` ժամը 10:00-10:30-ի սահմանում, Գյումրիի տներից մեկի պարսպի տակ բարակ ծածկոցով փաթաթված նորածին էր հայտնաբերվել:
Փոքրիկը տեղափոխվել էր Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց: Պարզվել էր, որ 3 կգ 100 գրամ քաշով ու 51 սմ հասակով տղան բնածին արատ չունի:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու