Քոչարյանը որոշում է կայացրել․ «Հրապարակ»
Սահմանադրական դատարանի վճիռը որոշակիություն մտցրեց քաղաքական դաշտում: Այլևս խորհրդարան անցած քաղաքական ուժերի ներկայացուցիչները չեն կարող ասել լրագրողներին՝ սպասեք, տեսնենք ինչ է որոշում ՍԴ-ն: Պարզ է, որ երկու ընդդիմադիր դաշինքներն էլ գնում են խորհրդարան:
«Հրապարակ»-ի տեղեկություններով, հստակություն կա նաև գլխավոր հարցում՝ վերցնում է արդյոք մանդատը Ռոբերտ Քոչարյանը: Ճիշտ է «Հայաստան» դաշինքը դեռ ԱԺ անցած պատգամավորական կազմով չի հավաքվել՝ դա ծրագրել են անել վաղը՝ երկուշաբթի օրը, բայց թիմում 2 տարբեր կարծիք կար այս հարցում. մի մասը պնդում էին, որ Քոչարյանը վերցնի մանդատը, մյուս մասը դեմ էին: Ինքը՝ Ռ. Քոչարյանը մինչև վերջին օրերը տատանվում էր, բայց տեղեկացանք, որ վաղը թիմին հայտնելու է, որ չի վերցնում մանդատը: Ի դեպ, այս որոշումը ցնծություն է առաջացրել իշխանական շրջանակներում:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու