ԱՄՆ-ում հայ տղամարդուն մեղադրել են խարդախության մեջ
Կալիֆորնիայի Բերբանկ քաղաքում 12 անձանց խաբած տղամարդուն մեղադրել են խարդախության մեջ։
Հյուսիսային Հոլիվուդ քաղաքի հայ բնակիչ, 29-ամյա Գեւորգ Ադոյանը, դետեկտիվների փոխանցմամբ, բանկի սահմաններից դուրս մոտեցել է մի անձի, ասել, թե գերազանցել է կանխիկացման իր սահմանագիծը, եւ խնդրել տուժածին կանխիկացնել իր մուրհակը, որ կարողանա խաղալ կազինոյում։
Ադոյանը նույնիսկ գումար է խոստացել տուժողին։ CBSLA-ի փոխանցմամբ, տուժածը գումար է հանել իր հաշվից, վերցրել Ադոյանի մուրհակը, սակայն ավելի ուշ պարզվել է, որ այն կեղծ է եղել։ Երբ տուժողն այդ մասին հայտնել է ոստիկաններին, դետեկտիվները պարզել են, որ նման դեպք տեղի է ուենցել եւս 12 անձանց հետ, նույն վայրում։
Իրավապահները խուզարկել են Ադոյանի բնակարանն ու այլ կեղծ մուրհակներ հայտնաբերել։ Ադոյանին ձերբակալել եւ ազատ են արձակել գրավի դիմաց։ Նա օգոստոսի 9-ին կկանգնի դատարանի առջեւ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու