Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Մեղրիից Հայաստանն իրապես ուժեղ կարող է լինել միայն ուժեղ առաջնորդ ունենալու դեպքում. Տիգրան Դումիկյան Ուժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համար 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան»
Հունիսի 3-ին մենք տալու ենք մեր մեծ հաղթանակի սկիզբը․ Սամվել ԿարապետյանԴեղերը դարձրել են իրենց գրպանը լցնելու միջոց․ Սամվել ԿարապետյանՓաշինյանն արդեն սպառել է իր բոլոր ռեսուրսները․ Սամվել ԿարապետյանՄենք իշխանության գալով, կգնենք ամենաժամանակակից և ամենակարևոր տեխնիկան․ Սամվել Կարապետյան Իրականություն, որը փորձում են թաքցնել․ ընտրություն չկա․ Մհեր Ավետիսյան Նախիջևանում Հայաստանը անվանում են «Արևմտյան Ադրբեջան», իսկ վարչապետը լռում է․ Նարեկ ԿարապետյանԵս վստահեցնում եմ, որ օրը Փաշինյանը հեռացվեց իշխանությունից, ոչ մեկ չի փորձի Հայաստանին սպառնա պատերազմով․ Սամվել ԿարապետյանԻ՞նչ է նշանակում կոմպրոմիսային վարչապետ․ Էդմոն ՄարուքյանՄենք հասնելու ենք նրան, որ ունենանք ճիշտ երաշխավորություն․ Սամվել Կարապետյան Փաշինյանը հերթական անգամ իր ստերով ուզում է մոլորեցնի մեր ժողովրդին․ Սամվել Կարապետյան Առաջիկա ընտրությունները պարզապես ընտրություններ չեն․ սա ընտրություն է 300 հազար ադրբեջանցի բերողի և 300 հազար աշխատատեղ ստեղծողի միջևՈր օրը Փաշինյանը հեռացվեց իշխանությունից, ոչ մեկ նույնիսկ չի փորձի ՀՀ-ին սպառնալ պատերազմով. Կարապետյան Փաշինյանը հունիսի 7-ից հետո որևէ որոշում կայացնել չի կարողանալու. Սամվել Կարապետյան Քենիայի աղջիկների դպրոցում բռնկվшծ hրդեհի hետևանքով առնվազն 16 աշակերտուհի է զnhվելԱրցախահայերի վերադարձի իրավունքը պետք է մնա ԱԳՆ օրակարգում՝ Ադրբեջանի ախորժակը զսպելու համարՄայիսի 28-ը՝ Հայաստանի ուժի, հավատի և միասնության խորհրդանիշ. Արման Վարդանյան ԵԱՏՄ-ում և այլ միավորումներում ՌԴ-ի և Ղազախստանի հարաբերությունները միջազգային համագործակցության մեջ կառուցողական փոխգործակցության օրինակ են ծառայում. Պուտին«Ավազի մի հատիկը ամեն ինչից ծանր է». արտերկրի նշանավոր գործիչները դիմեցին հայ ժողովրդին (տեսանյութ) Հրազդանում ուժեղ փոփոխություններ են․ Նարեկ Կարապետյան«Այդ 8 միլիարդ դոլարը շատ անգրագետ է ծախսվել». Սամվել Կարապետյանը՝ զորահանդեսին ցուցադրված զինտեխնիկայի մասին (տեսանյութ)
Հասարակություն

Ստո՛ւմ է իշխանությունը, թե կոռուպցիա չկա. բերեմ նրանց կողմից կոռուպցիայի դասական օրինակներ. Նաիրի Սարգսյան

Նիկոլ Փաշինյանը հունիսի 22-ի Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում գրանցված աշխատատեղերի թվի ռեկորդ են սահմանել, իսկ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն էլ, խոսելով վերջին ամիսների վիճակագրության մասին՝ մանրամասնեց. «Վերջին ամիսներին շարունակաբար աշխատատեղերի աճի վարքագիծը շարունակվել է նաև հունիսին: Գրանցված, վարձատրվող աշխատատեղերի քանակը կազմել է շուրջ 643 հազար: Այս ցուցանիշը նախադեպը չի ունեցել: Համեմատության համար նշեմ, որ այն 34 հազարով ավել է 2020 թվականից, շուրջ 38 հազարով ավել է 2019 թվականից և 80 հազարով ավել է 2018 թվականից»:

 

 

 

168 TV-ի «Ռեվյու» հաղոդաշարի եթերում, խոսելով Կառավարության արձանագրած աննախադեպ և ռեկորդային ցուցանիշերի մասին, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը շեշտեց՝ իշխանությունը հերթական անգամ անում է պոպուլիստական և իրականության հետ կապ չունեցող հայտարարություններ։

 

«Անվտանգային կայունության բացակայությունը տնտեսության զարգացման թիվ մեկ խոչընդոտն է, իսկ այդպիսի խնդիր ունեցող տարածքներ ներդրումները չեն հոսում։ Ինչ վերաբերում է Փաշինյանի բերած թվերին, ապա պետք է ասեմ, որ մենք շատ լավ գիտենք, թե նա որ տեղեկատվությունն է ճիշտ տրամադրում, որը՝ ոչ։

 

Հաշվի առնելով այս Կառավարության նկատմամբ անվստահությունը և այս Կառավարության անկանխատեսելիությունը՝ չի կարելի հուսալ որևէ դրական բան։ Դրանից բացի, այս ամենին գումարվում է նաև այն, որ նրանք տնտեսությանը խանգարում են։ Ես ասում եմ, որ տնտեսության վիճակը ոչ թե վատ է, այլ՝ շատ վատ է։ Գաղտնիք չէ, որ երբ Կառավարությունը խոսում է ռեկորդային գրանցված աշխատատեղերի թվի մասին, շատ լավ գիտի, որ իրենք ոչ թե նոր աշխատատեղ են ստեղծել, այլ ստվերից են դուրս բերել. ստվերային դաշտում գործողներին սպիտակ դաշտ բերելը, այո՛, լավ է, բայց աշխատողը, այսպես թե այնպես, եկամուտ է ստանում։ Հիմա, նրան բերելով սպիտակ դաշտ, նա եկամտահարկ է վճարում, բայց նրա շահութահարկը նույն չափով պակասում է, հետևաբար՝ պետական բյուջեի վրա այս թվերից որևէ բան չի փոխում, հետևաբար՝ այս ամենը շոու է»,- ասաց Սարգսյանը։

 

Ինչ վերաբերում է Պետական եկամուտների կողմից թմբկահարվող հարկային եկամուտների գերակատարմանը, ապա Սարգսյանը նշեց.

 

«Ստո՛ւմ են։ Գերակատարում թմբկահարեցին, բայց եկեք պարզենք, թե որտեղից է այդ գումարը գոյացել։ Հիշում ենք, որ անցյալ տարի շահութահարկի արձակուրդ էին տվել տնտեսվարողներին՝ կորոնավիրուսի տնտեսական շոկին դիմանալու համար, հիմա՝այս տարի, այդ 80 միլիարդ դրամի հետաձգված հարկը տնտեսվարողները վճարել են, հետևաբար, որ ասում են, թե գերակատարել են հարկային եկամուտները, ապա այդ թվի մեջ 80 միլիարդ դրամը հենց այս գումարն է։ Մյուս կողմից՝ կա բարձր գնաճ. այս պահի դրությամբ 2020 թվականի համեմատ պահպանվում է 30-40 տոկոս գնաճ, իսկ գնաճի դեպքում միշտ էլ հարկային եկամուտներն ավելանում են։ Մյուս գործոնն ամբողջ աշխարհում նկատվող պղնձի գների աճն է, որի հաշվին հարկերը հավաքել են, հետևաբար՝ եթե խորքային նայենք, կտեսնենք, որ ոչ թե հարկային եկամուտների աճ ունենք, այլ՝ նվազում»,- ասաց Նաիրի Սարգսյանը։

 

Խոսելով պետական բյուջե ուղղվող հարկային եկամուտների մասին՝ Նաիրի Սարգսյանն ուշադրություն հրավիրեց բյուջե արտարժույթով եկամուտ բերող միակ գործարանի՝ Զանգեզուրի պնձնամոլիբդենային կոմբինատի շուրջ կատարվող իրադարձություններին։

 

Ըստ նրա՝ կոմբինատի աշխատանքի պարալիզացումը բերելու է երկրում դրամի անկայունացման, իսկ կոմբինատին հասցված տնտեսական վնասները կարող են բերել աշխատողների աշխատավարձերի կրճատման և հաստիքների կրճատման, իսկ դա էլ իր հերթին բերելու է Սյունիքից սյունեցիների արտագաղթի։

 

«Մարդկանց անվան հետ խաղում են, կամերաների տակ մասկի-շոու են ցուցադրում, խախտում անմեղության կանխավարկածը. բոլոր գործարանների դեպքում այդպես է եղել, բայց Զանգեզուրի կոմիբինատի հետ կապված վտանգները շատ սուր են, որովհետև երբ ասում են, որ պետք է պետականացնեն, ապա դրանով ներդրողին ուղերձ են հղում, որ նպատակ կա Զանգեզուրի կոմբինատը վերցնելու՝ խլելու։

 

Երբ արդեն իսկ վաճառված բաժնեմասը պետությունը հավակնություն է ունենում խլելու, երբ երկրի թիվ մեկ պաշտոնյան հայտարարություն է անում, որին հաջորդում են գործողություններ, ու չկա որևէ լուրջ հիմնավորում, թե այդ ի՞նչ տնտեսական հանցագործություն է կատարվել, վերլուծությունները հանգեցնում են նրան, որ կա հավակնություն ուղղակիորեն այդ գործարանը խլելու»,- ասաց Աուդիտորների պալատի նախագահը՝ հիշեցնելով, որ շատ մեծ է Սյունիքից սյունեցիների արտագաղթի վտանգը, որովհետև սովորաբար բոլոր տնտեսվարողները ֆինանսական բեռի տակ հայտնվելու դեպքում առաջինը կպնում են աշխատողների աշխատավարձերին։

 

Անդրադառնալով կոռուպցիայի, հովանավորչության, տնտեսական հանցագործության պայքարի անվան տակ բիզնես գործունեություն իրականացնողի աշխատանքը խոչընդոտելու՝ գործող իշխանության վարած քաղաքականությանը՝ Նաիրի Սարգսյանն ընդգծեց, որ նախքան այլոց նման բաների մեջ մեղադրելը հենց իրենք իրենց պետք է ազատեն կոռուպցիայից։

 

«Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ Կառավարության ամբողջ կազմը ստում է, թե կոռուպցիան վերացրել է. միգուցե որոշակիորեն վերացրել են ստորին օղակներում, բայց միևնույն է՝ կոռուպցիա կա։ Բերեմ նրանց կողմից կոռուպցիայի դասական օրինակներ. մեկ անձից գնումները, ոչ կոմպետենտ պաշտոնյաներին պաշտոնների նշանակելը, այն է՝ հովանավորչությունը, մի՞թե կոռուպցիա չէ։ Կոռուպցիայի դասական օրինակ էլ բերեմ՝ 24 միլիոն դրամի շրջանառությունը չգերազանցող տնտեսվարողին ազատել են հարկից, և հիմա խանութի տերը հարկային տեսուչի հետ կարող է գալ պայմանավորվածության, ՀԴՄ կտրոնները չխփել ու, միշտ մնալով 24 միլիոն դրամի շրջանառությունը չգերազանցող, հարկ չտալ, իսկ սա կոռուպցիայի դասական օրինակ է»,- ասաց Սարգսյանը։

 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում