Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք Չալաբյան
Հասարակություն

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 17-րդ միջազգային փառատոն

Հարգելիգործընկերներ, սիրով տեղեկացնում ենք. որ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 17-րդ կինոփառատոնը այս տարի /2021թվին/ նախատեսվում է իրականացնել երկու փուլով՝ 02.08.-02.11.2021թ. ավանդական /օֆլայն/ և 02.11.-06.11.2021թ. առցանց (օնլայն) ձևաչափերով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, ԵրևանումԳիտությանևՄշակույթիՌուսականկենտրոնի, Երևանում «Գյոթե կենտրոնի» աջակցությամբ:

Փառատոնի նպատակն է ստեղծել նպաստավոր պայմաններ` օգտագործելով փառատոնը որպես կայուն և վստահելի միջազգային հարթակ՝ երեխաների, պատանիների և երիտասարդների համար՝ վերջիններիս ակտիվ ներգրավվածությամբ և մասնակցությամբ՝ նպատակ ունենալով փոքր ինչ մեղմել պատերազմի հետևանքով առաջացած բարոյահոգեբանական վիճակն ու նպաստելու ստեղծված մթնոլորտի լավացմանն ու առողջացմանը:

Հաշվիառնելովստեղծվածիրավիճակը (հետպատերազմյանշրջան, COVID-19) ՀՀ-ում (հատկապեսսահմանամեձ մարզերում՝ Գեղարքունիք, Տավուշ, Սյունիք և այլ ՀՀ մարզերում՝ Շիրակ, Լոռի) և Արցախում` փառատոնի Կազմկոմիտեն որոշում կայացրեց փոփոխել փառատոնի ժամկետները՝ 02.08.-02.11.2021թ., և շարունակել փառատոնային ծրագրերի և միջոցառումների ապակենտրոնացումը Երևանից դեպի ՀՀ մարզեր և Արցախ:

Փառատոնի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ֆիլմերի ցուցադրություններ և այլ միջոցառումներ Երևանում, ՀՀ վերոնշյալ մարզերում և Արցախում (ամառային ճամբարներում, իսկ սեպտեմբերից նաև դպրոցներում, բուհերում և այլ հաստատություններում)՝ առավելագույնս ներգրավելու և մասնակից դարձնելու սահմանամերձ մարզերում բնակվող և Արցախից ՀՀ մարզերում ապաստանած երեխաներին և պատանիներին:

Փառատոնային լավագույն ֆիլմերը կցուցադրվեն Երևանում և ՀՀ 5 մարզերում՝ Գավառում,  Մարտունիում (Գեղարքունիքի մարզ), Իջևանում, Դիլիջանում (Տավուշի մարզ), Գորիս (Սյունիքի մարզ), Սպիտակ, Վանաձոր (Լոռու մարզ), Գյումրի (Շիրակի մարզ) և Արցախում (Ստեփանակերտ):

Շուրջ  43 երկրից ստացված 200 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 73 ֆիլմ՝ 27 երկրից:

«Ռոլան» 17-րդ մանկապատանեկան փառատոնի շրջանակներում ներկայացված են հետևյալ մրցութային և ոչ մրցութային անվանակարգերը (թվով 11)՝ «Գրան Պրի» մրցանակը, «Լավագույն Խաղարկային ֆիլմ» անվանակարգը (լիամետրաժ և կարճամետրաժ), որում որպես  ժյուրի հանդես կգան  «Այբ» դպրոցի աշակերտները,  «Լավագույն Անիմացիոն  ֆիլմ» (լիամետրաժ և կարճամետրաժ) ավանակարգը, ժյուրի՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներ, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգը, ժյուրի՝ Գավառի մանկատան սաները, «Եսիրավունքներունեմ» անվանակարգը, ժյուրի՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողները, «Լավագույն Ֆրանկոֆոն ֆիլմ» (լիամետրաժ և կարճամետրաժ) անվանակարգը, ժյուրի՝ Հայաստանում Ֆրանսիական համալսրանի ուսանողներ,  «Լավագույն Ռուսական ֆիլմ» անվանակարգը, ժյուրի՝ Հայ-Ռուսական համալսարանի ուսանողներ, «Վիշեգրադի Լավագույն ֆիլմ»՝ Սպիտակի Ա.Շիրակացու անվան N8 միջնակարգ դպրոց:

17-րդ «Ռոլան» փառատոնի ընթացքում բացառիկ իրավունքով կցուցադրվեն բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր՝«Միան և սպիտակ առյուծը» (ռեժ. Ժիլ դե Մետր, Ֆրանսիա, 2018թ.), «Աղբ» (ռեժ. Լ. Դելլա Գրոտտա,  Ֆ. Դաֆանո, Իտալիա, 2020թ.), «Բելկան և Ստրելկան. Կարիբյան գաղտնիք»  (ռեժ. Ի.Եվլաննիկովա, Ռուսաստան, 2020թ.),  «Արցախ. եռաձայն պայքար» ֆիլմաշար («Այբ» դպրոցի ֆիլմարտադրությանակումբի աշակերտներ, Հայաստան, 2021թ., պրեմիերա), «Բարբոսկինները ամառանոցում» (ռեժ. Ֆ.Դմիթրիև, Ե.Գալդոբինա, 2020թ., պրեմիերա), «Ծիածանի Լեգենդը» (ռեժ. Ա. Միքայելյան, Գ.Բաբայան, 2021թ.) և այլ ֆիլմեր:

Այս տարվա փառատոնի հատուկ ցուցադրություններից է «Հայկական մանկապատանեկան ֆիլմերի» հատուկ ծրագիրը, որում  ներկայացված են ժամանակակից  հայկական ֆիլմեր՝ «Արցախ. եռաձայն պայքար» ֆիլմաշարը («Այբ» դպրոցի ֆիլմարտադրությանակումբի աշակերտներ, 2021թ., պրեմիերա) «Ծիածանի Լեգենդը» (ռեժ. Ա.Միքայելյան, Գ. Բաբայան, 2021թ.) անիմացիոն ֆիլմը, «Անբան Հուռին» (ռեժ. Ա.Միքայելյան, 2016թ.) ֆիլմը,  «Հարբած հավերը» անիմացիոն ֆիլմը (ռեժիսորներ՝ Ա.Միքայելյան, 2008թ.),  «Տղաս, ո՞ւր է Եփրատը» (ռեժ. Ռ.Փաշինյան, 2016թ.) գեղարվեստական ֆիլմը՝ նվիրված Վ.Ստեփանյանի հիշատակին:

Այս տարի ևս շարունակվում է՝ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ,արդեն ավանդական դարձած «Ռոլան» միջազգային փառատոնի համագործակցությունը: 2017 թվականից ի  վեր,փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է «Լավագույն Ֆրանկոֆոն ֆիլմ» անվանակարգը: Այս տարվա մրցութային ֆիլմերի և ցուցադրություւնների շարքում ընդգրկված է  11 ֆիլմ:

Երևանի Գյոթե կենտրոնի աջակցությամբ փառատոնի համատեղ հատուկ ծրագրերի շրջանակներում,այս տարի ևս կցուցադրվեն գերմանական խաղարկային և անիմացիոն ֆիլմեր, որոնք մասնակցել են բազմաթիվ միջազգային կինոփառատոնների (6 ֆիլմ):

            Շարունակվում է նաև ավանդական դարձած համագործակցությունը Ռուսաստանի Գիտության և Մշակույթի կենտրոնի հետ: «Ռոլան» 17-րդ փառատոնի շրջանակներում  ներկայացված է «Ռուսական ֆիլմերի» անվանակարգը, ծրագրում ընգրկված են 17 անիմացիոն և խաղարկային ֆիլմեր:

Միացե՛ք մեզ և հետևեք փառատոնի ընթացքին և իրականացվող ծրագրերին «Ռոլան» միջազգային փառատոնի կայքէջի, ֆեյսբուքյան և յութուբյան պաշտոնական էջերի միջոցով:

Փառատոնի պաշտոնական կայքէջ - http://rolanbf.com/

պաշտոնական ֆեյսբուքյան էջ - https://www.facebook.com/ROLANIFF,

պաշտոնական յութուբյան էջ -https://www.youtube.com/channel/UCIIlgpra6rrgGI0arZ_G5LQ

ՀՀ, Երևան

Վարդանանցփակուղի 8                           

Հեռ.: (+374 93) 540 230


Փառատոնինախագահ` Հայաստանի «ՌոլանԲիկով» հիմնադրամի նախագահ

Նունե Մանուկյան

Փառատոնիմամլոքարտուղար` ԿարինեԳրիգորյան

(հեռ.` 091 51 04 79, e-mail: [email protected])