Տրակտորն ընկել է ձորակը. հայրը եւ որդին զոհվել են
2021թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Լոռու մարզԻ Շնող համայնքի 54-ամյա բնակիչը, վարելով «Տ-40» մակնիշի տրակտորը, նույն համայնքի «Թբախլուտ» կոչվող հանդամասի անտառամիջյան ճանապարհին վերելք կատարելիս կորցրել է կառավարումը, կատարել հետընթաց եւ ընկել ձորակը, ինչի հետեւանքով վերջինս ու նրա որդին տեղում մահացել են: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:
Կատարվել են դեպքի վայրի եւ տրանսպորտային միջոցի զննություններ:
Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու