Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներին
Հասարակություն

3 պատանիները գողացել են հոսանք մատակարարող սարք, հուշանվեր թուր ու պաստառներ. նրանք ստորագրությամբ բաց են թողնվել

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզներն օգոստոսի 10-ին օպերատիվ տվյալ էին ստացել, որ 16-17 տարեկան երեք պատանի Արարատի մարզի Աբովյան գյուղում տներից եւ մեքենաներից գողություններ են արել:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից, ստուգվել է տեղեկության հավաստիությունը, ճշտվել պատանիների ինքնությունը:

Նույն օրը երեքն էլ ոստիկանության Արտաշատի բաժնում են եղել, որտեղ էլ, բացատրական աշխատանքի արդյունքում, խոստովանել են։

Պարզվել է, որ հունիսին երեք պատանիները Աբովյան գյուղի Զարյան փողոցում մտել էին մի տան բակ, բարձրացել երկրորդ հարկ, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել մուտքի դուռը եւ գողացել էլեկտրական հոսանք մատակարարող սարք, հուշանվեր թուր ու պաստառներ: Այնուհետեւ գողոնի մի մասը վաճառել էին նույն փողոցի մեկ այլ բնակչի:

Մայիս-հունիս ամիսներին ցանկապատի վրայից անցել էին Զարյան փողոցի մեկ այլ տան բակ, բացել սենյակներից մեկի դուռը եւ գողացել երեք փաթեթ էլեկտրական մալուխ, որը հանձնել էին մետաղի ջարդոնի ընդունման կետ: Իսկ մոտ տասը օր առաջ թիրախ էին ընտրել գյուղում կայանված մեքենաները:

Տուժած քաղաքացիներից ընդունվել են հաղորդումներ: Պատանիները ստորագրությամբ բաց են թողնվել: