Ոստիկանությունը բացահայտել է կոռուպցիոն հերթական հանցագործությունը. հափշտակվել է մոտ 275 միլիոն 260 հազար դրամ
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները փաստական տվյալներ էին ստացել, որ Երևանի ՓԲ մի ընկերության նախկին տնօրենի կարգադրությունների հիման վրա ընկերության կարիքների համար գնման ընթացակարգերով հայտարարված մրցույթի շրջանակներում գնահատող հանձնաժողովի անդամները, չարամտորեն խախտելով հրապարակային սակարկությունների անցկացման կարգը, կազմակերպել և անցկացրել են գնման ընթացակարգեր, որոնց արդյունքներով հաղթող է ճանաչվել նախկին տնօրենի հետ փոխկապակցված անձին պատկանող ՍՊ ընկերությունը։
ՀՀ ոստիկանությունից NEWS.am-ը տեղեկանում է, որ քննությանն այս պահին հայտնի տվյալներով՝ հիշյալ ընկերության հետ կնքված ընդհանուր 742 միլիոնի դրամից ավելի արժողությամբ միայն «Դրոսել 250 Վ» ապրանքի արժեքը մոտ 20 միլիոն 323 հազար դրամով գերազանցել է ՓԲ ընկերության կողմից այդ ընթացքում նույնանման ապրանքի համար անցկացրած մրցույթում հաղթող ճանաչված արժեքից։ Նույն ժամանակահատվածում վերը նշված ՍՊ ընկերությունը որոշ դեպքերում պայմանագրերով նախատեսված ապրանքների մատակարարումներն իրականացրել է նախատեսված չափերից պակաս քանակով, սակայն ՓԲ ընկերության նախկին տնօրենը չի նախաձեռնել սահմանված կարգով՝ մոտ 2 միլիոն 300 հազար դրամի տույժերի ենթարկելու և նշված ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու համար որևէ գործառույթ։
Վերոհիշյալ չարաշահումների հետևանքով ընկերությանը պատճառվել է, նախնական տվյալներով, 22 միլիոն 631 հազար դրամի գույքային վնաս։
Բացի այդ, ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ ՓԲ ընկերության նախկին տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2014-2019 թթ. նույն ՍՊ ընկերության հետ 13 տարբեր ապրանքատեսակների վերաբերյալ կնքել է պայմանագրեր կամ դրանց մի մասի կատարման արդյունքների հանձնման-ընդունման կեղծ արձանագրություններ, ինչի արդյունքում ՓԲ ընկերության միջոցներից հափշտակվել է չմատակարարված ապրանքների դիմաց ՍՊ ընկերությանը փոխանցված մոտ 275 միլիոն 860 հազար դրամ։
Հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան