20-ամյա բնակիչը վրաերթի է ենթարկել երիտասարդին, վարել նրա վրայով եւ հեռացել դեպքի վայրից. նա ձերբակալվել է
2021թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 18.30-ին, «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ վրաերթի հետեւանքով բուժօգնության է դիմել Մասիսի քաղաքի բնակիչը՝ ծնված 1995թ., որը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 25-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկվել Մասիս քաղաքի Հանրապետության եւ Դպրոցական փողոցների խաչմերուկում:
Դեպքի վայրի զննությամբ նշված փողոցների խաչմերուկում հայտնաբերվել են արնանման հետքեր:
Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, 25-ամյա երիտասարդին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նշված խաչմերուկում վրաերթի է ենթարկել վերջինիս, վարել նրա վրայով եւ հեռացել դեպքի վայրից:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:
Նույն օրը Մասիս քաղաքի Սայաթ-Նովա փողոցում հայտնաբերվել է նշված «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան, որի զննությամբ դրա դիմացի աջ հատվածում հայտնաբերվել են քսվածքի հետքեր, իսկ ժամը 22.40-ին ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին է ներկայացել Մասիս քաղաքի 20-ամյա բնակիչը եւ տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Վերջինս ներկայացվել է Մասիսի քննչական բաժին եւ ձերբակալվել՝ 25-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու