ԱԺ նիստերի դահլիճից հավաքել են շշերը, բաժակները, ալկոգելերը (ֆոտո)
Ազգային ժողովը տեղի ունեցած միջադեպից եւ դրան հաջորդած երկար ընդմիջումից հետո շարունակում է աշխատանքները։ Նիստերի դահլիճից հավաքել են շշերը, բաժակները, ալկոգելերը։
Նշենք, որ այսօր Կառավարության ծրագրի քննարկումն ընդհատվեց իշխող եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ վիճաբանության պատճառով։
Ազգային ժողովում իրավիճակը կտրուկ սրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ։ Սարգսյանը սկսեց խոսել, թե այն Պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից քաղաքացի է ազատվել, նրանք հայրենիքի դավաճաններ են։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը տեղից արձագանքել էր, թե Սարգսյանն է հայրենիքի դավաճանը եւ իր սեղանին դրված շիշը նետել նրա ուղղությամբ։ Դրանից հետո իշխող ուժի պատգամավորները որպես պատասխան եւս շշեր էին նետել ընդդիմադիր պատգամավորների ուղղությամբ։
Նիստերի դահլիճում իրավիճակը լարվել էր, սկսվել էր հրմշտոց ու անվտանգության աշխատակիցները ներս էին մտել եւ նիստն ընդհատվել էր։





















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու