Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալ
Քաղաքականություն

Ադրբեջանը ցանկացած պահի, Հայաստանից նոր զիջումներ կորզելու համար փակում է ճանապարհը

Ադրբեջանում «հայկական ապաշրջափակումը» նշանակում է «Հայաստանի լիարժեք շրջափակում», որի շնորհիվ Հայաստանը կկորցնի ինքնուրույն զարգանալու որևէ հնարավորություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Գրառման մեջ նա մասնավորապես նշել է․

«Այս գիշեր ադրբեջանական զորքերը փակել են Գորիս-Կապան (նույնն է, ինչ Հայաստան-Իրան-Պարսից ծոց) ավտոմայրուղին ու մինչ այս պահը այն փակ է։ Այսպես է Ադրբեջանն իրականացնում «տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակումը»։

- Նոյեմբերի 9-ի խայտառակությունից հետո կապիտուլիանտն ու իր թիմը որպես գլխավոր ձեռքբերում են ներկայացնում այն, որ տարածաշրջանում բացվելու են տրանսպորտային կոմունիկացիաները։ ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանությունը դա ներկայացվում է ոչ միայն որպես «երկարատև խաղաղության երաշխիք», այլև փոխշահավետ տնտեսական հնարավորություն։

- Մինչդեռ Ադրբեջանին որևէ տրանսպորտային ապաշրջափակում չի հետաքրքրում։ Իրենք ճանապարհների բացման խնդիր չունեն. Ադրբեջանի նորմալ զարգացման համար իրենք ունեն բոլոր ճանապարհները (բացի «Թյուքական միջանցքից»)։ Հայաստանի հետ որևէ տրանսպորտային հանգույց Ադրբեջանի համար ռազմական կամ տնտեսական նշանակություն չունի և չի կարող ունենալ։ Ադրբեջանում «ապաշրջափակում» բառի տակ հասկանում են երկու բան.

1. Դեպի Նախիջևան/Թուրքիա Սյունիքով հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհի բացում (ինչին նոյեմբերին 9-ին համաձայնել է կապիտուլիանտը, բայց որին դեռևս հաջողությամբ դիմադրում ենք մենք)։

2. Հայաստանի արտաքին բոլոր ճանապարհների վերահսկում թուրքական կողմից։

- Այս պահին մենք ունենք արտաքին աշխարհին կապող միայն 2 ճանապարհ, որոնք նոմինալ դեռ թուրքական վերահսկողության տակ չեն։ Մեկը Տավուշով դեպի Վրաստան, մյուսը՝ Սյունիքով դեպի Իրան։ Վերջինս երեկ գիշերվանից արդեն լիարժեք կերպով վերահսկվում է Ադրբեջանի կողմից։ Տավուշի անկլավների հանձնումից հետո Վրաստանի հետ մեր ճանապարհը ևս կանցնի վերահսկողության ներքո։ Արդյունքում մենք կունենանք ոչ թե ապաշրջափակում, այլ լիարժեք շրջափակում։

- Իսկ հիմա պատկերացնենք, որ ՀՀ-ն կատարում է Ադրբեջանի պահանջները. տալիս է միջանցքը, անկլավները և որի դիմաց Ադրբեջանը թույլատրում է, որ հայկական մեքենաները գնան Իրան կամ Ռուսաստան (իրականում, սա չունի տնտեսական գրեթե ոչ մի դրական օգուտ, բայց պատկերացնենք)։ Ադրբեջանը ցանկացած պահի, Հայաստանից նոր զիջումներ կորզելու համար (իսկ իրենց՝ միայն հողային պահանջների ցանկը հասնում է մոտավորապես մինչև Նոր Նորք) ցանկացած պահի փակում է ճանապարհ, ինչպես դա արել է այս գիշեր։ Ադրբեջանում «հայկական ապաշրջափակումը» նշանակում է «Հայաստանի լիարժեք շրջափակում», որի շնորհիվ Հայաստանը կկորցնի ինքնուրույն զարգանալու որևէ հնարավորություն։

- Հենց այս պարզ ու միաժամանակ իրատեսական ծրագիրն է իրականացնում Ադրբեջանը (Թուրքիայի գործուն մասնակցությամբ) և այս պահին նվաճում ճանապարհը՝ մեզ ստիպելով գնալու զիջումների։ Ցանկացած մեկը, ով ուզում է 10 տարուց ունենալ հայկական պետություն, պիտի այս պարզ իրողությունը գիտակցի և պահանջի ամեն գնով կասեցնել այս անկումը։ Այդ թվում՝ հեռացնելով այն դե ֆակտո իշխանությանը, որ չի տեսնում կամ չի ցանկանում տեսնել այս լրջագույն սպառնալիքը։

Հ.Գ. Կից քարտեզում «Հյուսիս-հարավ» ճանապարհային հանգույցն է, որի իրականացման դեմ աշխատում են Հայաստանի և Իրանի թշնամիները և որի մի հատվածը գիշերվանից փակել են մեր հարևանները»։