Այսօր արցախյան երրորդ պատերազմում զոհված ոստիկանության ծառայող Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է (ֆոտո)
Այսօր արցախյան երրորդ պատերազմի ընթացքում անմահացած, ոստիկանության ծառայող Տիգրան Արթուրի Պետրոսյանի ծննդյան օրն է: Ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը և համակարգի մի խումբ ծառայողներ այսօր հարգանքի տուրք են մատուցել հերոսի շիրիմին: Այս մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ֆեյսբուքյան էջում:
Տիգրան Պետրոսյանը ծնվել է 1996 թվականի օգոստոսի 28-ին՝ Ստեփանակերտ քաղաքում: 2019 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության բաժինը՝ իրավաբան մասնագիտությամբ:
2015 - 2017 թթ. ծառայել է ԱՀ ՊԲ շարքերում:
2020թ. օգոստոսի 8-ից ծառայության է անցել ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության՝ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնում, որպես օպերլիազոր:
Սեպտեմբերի 27-ից՝ ոստիկանության համահավաք գումարտակի անձնակազմի հետ մասնակցել է հայրենիքի փրկության մարտերին:
Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 16-ին՝ Հադրութի շրջանի «Թութակ» տեղամասում: ԱՀ Նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով և Արիության համար մեդալով:
Հանգչում է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր պանթեոնում:
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը, ոստիկանության նախկին ղեկավար՝ ԱԱԾ տնօրեն Աշոտ Հակոբջանյանի և համակարգի մի խումբ ծառայողների ուղեկցությամբ, այսօր Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել ռազմագործողությունների ընթացքում անմահացած Տիգրան Պետրոսյանի շիրիմին և զորակցել Պետրոսյանների ընտանիքին ու հարազատներին:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու