Ավտովթար Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին. Մահացել է 3-ամյա երեխա
Օգոստոսի 29-ին, ժամը 19:19-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes C» (վարորդ՝ Ա․ Ծ․, ծնված 1987 թ․) և «Opel Zafira» (վարորդ՝ Յ․ Ղ․, ծնված 1955 թ․) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչ վայր հասնելը, «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Ծ․-ն (ծնված 2018 թ․), Ս․ Ծ․-ն (ծնված 2015 թ․) և Ն․ Ծ․-ն (ծնված 1988 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ Ա․ Ծ․-ն մահացել է:
Փրկարարները վարորդներին, «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Զ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, իսկ ուղևոր Ա․ Ա․-ին (ծնված 1966 թ․) դուրս բերել ավտոմեքենայից և նույնպես մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Տուժածները հոսպիտալացվել են Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Յ․ Ղ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս տուժածներինը՝ միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/c86d9fc456de1d9c2256cebdec07159d
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու