Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով
Քաղաքականություն

Մի անգամ զինվորին ելակ տվեցիք, հազարներով սպանեցիք. հիմա ի՞նչ եք ուզում անել. Գեղամ Նազարյան

Մի անգամ զինվորին ելակ տվեցիք, հազարներով սպանեցիք։ Հիմա ի՞նչ եք ուզում անել։ Ում ինչ եք ուզում ասել։ Բանակում գտնվող զինվորի վիճակի մասին ես շատ լավ գիտեմ, բազմաթիվ նոր առաջացած, հետպատերազմյան խնդիրների մասին շատ լավ գիտեմ, բարոյահոգեբանական խնդիրների մասին շատ լավ գիտեմ, բայց խոսքը բանակի մասին է, եւ ես այդ մասին հրապարակային հայտարարություններ չեմ անում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը։

«նիկոլի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հանդիպել է արձակուրդում գտնվող զինվորներից մեկին, հարց ու փորձ արել եւ կարեւորել նրա պատասխանի այս հատվածը.

«Ամեն ինչ նորմալ է, մենակ շաբաթ-կիրակի խորոված-քյաբաբ են տալիս, լավ չեն սարքում, համով չէ...» ))»:

Տարոն, իսկ ինչո՞ւ չես գրել, թե նա որ զորամասում է ծառայում՝ Մարտունի 3-ում, թե Մարտունի 2-ում, Հադրութի գնդում, թե դիվիզիայում, Արալեռում, թե Ջրականում, Միջնավանում, թե Իշխանաձորում։ Ինչո՞ւ չես հարցրել, կարող է ասեր Հադրութում, ես էլ խնդրեի հարցնես, թե ոնց են Աբգարը, Մխիթարը, Նարեկը, Արամը։ Իմանայինք մեր տղերքը խորովածից ու քյաբաբից գոհ են, թե չէ։

Մի անգամ զինվորին ելակ տվեցիք, հազարներով սպանեցիք։ Հիմա ի՞նչ եք ուզում անել։ Ում ինչ եք ուզում ասել։ Բանակում գտնվող զինվորի վիճակի մասին ես շատ լավ գիտեմ, բազմաթիվ նոր առաջացած, հետպատերազմյան խնդիրների մասին շատ լավ գիտեմ, բարոյահոգեբանական խնդիրների մասին շատ լավ գիտեմ, բայց խոսքը բանակի մասին է, եւ ես այդ մասին հրապարակային հայտարարություններ չեմ անում։

Այսուհանդերձ, Տարոն, շեֆիդ փոխանցիր, որ Մխիթարի, Արամի, Նարեկի, Վաչագանի, Վարդանի, Գոռի, Շիրակի, Վրեժի, Գեւորգի, Վահիկի, Սարոյի, Ազիզի, Արմանի, Կամոյի, Աբգարի, մյուս-մյուս հազարավոր տղերքի ծնողները, կանայք, եղբայրները, քույրերը, ընկերները, դասընկերները, կուրսընկերներն ասում են, որ այդ ելակն ու խորոված-քյաբաբը մտցնելու են ձեր համապատասխան տեղը, որ վերջապես թարգեք զինվորին ծաղր ու ծանակի ենթարկել։

Ինչ վերաբերում է բանակի այսօրվա խնդիրներին, ապա այդ մասին կխոսենք առանց աղմուկ, առանց աղաղակ որտեղ որ պետք է։ Եւ մի կարծեք, թե տեղի ունեցածը մարսելու եք կամ մարսել եք։ Հանկարծ չշշկռվեք եւ խայտառակ ընտրությունների պաշտոնական թվերով էլ մի խաբնվեք։ Հանրությունում իրական տրամադրությունները բոլորվին այլ են»,- գրել է նա։