Գեղարքունիքի մարզի ոստիկանները իրականացրել են հատուկ օպերացիա. այն կրել է «Դուք դրախտում տեղ չունեք» անվանումը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Մկրտչյանի), ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները ՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի և ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները ( բաժնի պետ Սասուն Հարությունյանի), համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի Դավթաշենի բաժանմունքի ծառայողների հետ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Սևանի բաժի են բերման ենթարկել Երևանի բնակիչներ, 31-ամյա Վարդան Խաչատրյանին և 40-ամյա Արմեն Աղասարյանին:
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին է ահազանգել Տավուշի մարզի բնակիչ, 55-ամյա Գնել Հարությունյանը և հայտնել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող սննդի օբյեկտներից մեկի մոտ կայանված, իր կողմից վարած շտապօգնության ավտոմեքենայի առջևի ձախ դռան շարժական ապակին կոտրել են և առջևի աջ նստատեղի վրայից գողացել են իր անձնական պայուսակը:
Նշված վայր են մեկնել մարզի ոստիկանապետն ու Սևանի ոստիկանապետը: Պարզվել է, որ գողացված պայուսակում եղել են անձնագիր, նույնականացման քարտ, Արդշինբանկ ՓԲԸ-ի կողմից տրված պլաստիկ քարտ և այլ անձնան իրեր: Տեղում պարզել են, որ շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է «Բերդ» բժշկական կենտրոնի հաշվեկշռում, իսկ գողացված պայուսակը պատկանում է նշված բժշկական կենտրոնի բուժքույր, 43-ամյա Նվարդ Քոչարյանին: Նույն օրը Գեղարքունիքի մարզի ոստիկանները սկսել են հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, ինչը կարճ ժամանակում իր արդյունքն է տվել և նշված անձինք բերման են ենթարկվել և պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի էին:
Հայտնաբերվել է նաև գողոնը: Պարզվել է նաև, որ նշված անձինք մնանատիպ գողություն կատարել են Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի վարչական տարածքում: Սեպտեմբերի 2-ին Երևանի բնակիչ, 39-ամյա Գագիկ Բ.-ն իր Hyundai Tucson վրացական համարանիշներով ավտոմեքենան կայանել է Դրախտիկ գյուղի վարչական տարածքում և ժամը 18:00-ի սահմաններում հայտնաբերել է, որ ավտոմեքենայի ապակին կոտրելու միջոցով այնտեղից գողացել են «Դիջի Այ Մավիկ Աիռ 2 Կոմբո» տեսակի թռչող տեսանկարահանող սարք և իր օտարերկրացի, 34-այա կնոջ «Այֆոն 12 Պռո» բջջային հեռախոսը, պայուսակը, որի մեջ եղել է վերջինիս՝ Վրաստանի քաղաքացու անձնագիրը, 3 բանկային քարտ, սոցիալական քարտ, 30.000 դրամ՝ պատճառելով 1.260.000 դրամի վնաս:
Տեղում մարզի ոստիկանապետ Ա. Մկրտչյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ խումբ և իրականացվել է հատուկ օպերացիա, որը կրել է «Դուք դրախտում տեղ չունեք» անվանումը և խմբի ղեկավար է նշանակվել ոստիկանության համակարգում իր օպերատիվությամբ հայտնի, բազմաթիվ աղմկահարույց դեպքեր բացահայտած, «Շերլոկ Հոլմս» մականվամբ՝ Սևանի ոստիկանապետ Ս. Ջանիկյանը:
Ոստիկանները կարճ ժամանակում, երբ հայտնաբերում են նշված անձանց, պարզվում է, որ Ա. Մկրտչյանի և Ս. Ջանիկյանի ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին:
Նշված անձանցից մեկը խոստովանում է, որ ինքն է Դրախտիկում կատարված գողության հեղինակը: Ոստիկանները հայտնաբերում են նաև գողոնը:
Փաստի առթիվ ոստիկանության Սևանի բաժանմունքում գողության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին: Գողության կասկածանքով բերման ենթարկվածներից ստորագրություն է վերցվել:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան