Երևանում ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու BMW-ն. վիրավորներին մեքենաներից դուրս են բերել փրկարարները
Երեւանում, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել, Ժամը 01։30-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում՝ թիվ 23 էլեկտրասյան դիմաց, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 22-ամյա Հրաչիկ Սաֆարյանի վարած BMW մակնիշի և Երևանի բնակիչ՝ 29-ամյա Արթուր Համբարձումյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Ա. Համբարձումյանը և Mercedes-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 31-ամյա Գայանե Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Հ. Սաֆարյանը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն, BMW-ի ուղևոր Արմեն Խաչատրյանը, ում ծննդյան թիվն ու բնակության վայրը ճշտվում է՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և հրշեջ-փրկարարները։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու