Մանրամասներ՝ Իսակովի պողոտայի շղթայական վթարից. բախվել էին 4 մեքենա և 24 համարի ավտոբուսը
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի որոշմամբ հետաքննական խմբի ղեկավար նշանակված, նույն բաժանմունքի ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է սեպտեմբերի 10-ին Երևանում Իսակովի պողոտայում խոշոր ու շթղթայական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների և վարորդների ինքնությունը, գրում է shamshyan.com-ը:
Պարզվել է՝ BMW X5-ը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 31-ամյա Արմեն Հայրումյանը, թիվ 24 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը վարել է Երևանի բնակիչ, 41-ամյա Արսեն Ստեփանյանը, Nissan-ը վարել է Երևանի բնակիչ, 69-ամյա Հարություն Օդաբաշյանը, իսկ Hyundai Elantra-ն վարել է Երևանի բնակիչ, 40-ամյա Տիգրան Գրիգորյանը:
Վթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն էին տեղափոխվել Տ. Գրիգորյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 53-ամյա Սամվել Իսրայելյանը:
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ սեպտեմբերի 10-ին խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմանում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել էին BMW X5, Hyundai Elantra, Nissan և թիվ 24 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը: Բախման հետևանքով 2 հոգի քաղաքացիական ավտոմեքենաներով տեղափոխվել էին հիվանդանոցներ:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...