Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Պատերազմի մասնակից ուսանողները և այլ սոցիալական խմբերը կշարունակեն ստանալ ուսման վարձի զեղչ նոր կարգով

Մարտական գործողություններին մասնակից ուսանողներին, մարտական գործողությունների մասնակիցների ուսանող զավակներին, կնոջը կամ ամուսնուն, համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունած որոշման, հատկացվել է մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այս ծրագրի շրջանակում արդեն մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում են ստացել 4200 մասնակից ուսանողներ, 2000 մասնակիցների զավակներ և 613 ամուսիններ (կանայք): Ընդհանուր առմամբ ավելի քան 7000 շահառու ստացել է մեկ  կիսամյակի ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցում: Այս ծրագրով ուսման վարձի փոխհատուցման գործընթացը կշարունակվի նաև 2022 թվականին` հաշվի առնելով, որ դեռևս կան պատերազմի մասնակից ժամկետային զինծառայողներ, որոնք չեն զորացրվել:

Միաժամանակ ուսման վարձի փոխհատուցումը շարունակական դարձնելու և այն որպես սովորողի հիմնական իրավունք ամրագրելու նպատակով Կառավարության նախաձեռնությամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Կրթության մասին» ՀՀ օրենքներում: Օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ են մտել  ընթացիկ տարվա օգոստոսի 16-ին: Ըստ այդմ՝  Կառավարությունը պետք է ընդունի համապատասխան կարգ, որով մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների առանձին խմբեր կօգտվեն ուսման վարձի լրիվ կամ մասնակի զեղչերից` ըստ առաջադիմության:

ԿԳՄՍ նախարարությունը մշակել է  «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը հաստատելու  մասին» նոր նախագիծ, որն այժմ ներկայացված է այլ շահագրգիռ գերատեսչությունների համաձայնեցմանը, և ակնկալվում է, որ կընդունվի մինչև հոկտեմբեր ու կտարածվի 2021 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցում տրամադրվում է`

ՀՀ կառավարության հաստատած տեղերի քանակին համապատասխան` մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանողներին` մրցութային կարգով` հաշվի առնելով նախորդ կիսամյակի կամ տարվա միջին որակական գնահատականի (ՄՈԳ) ցուցանիշները,

առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին և դրանց թվին պատկանող մինչև 23 տարեկան անձանց,

1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց` համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի,

ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի,

զոհված (մահացած) զինծառայողների մինչև 27 տարեկան զավակներին, ծնողներին, ամուսնուն (կնոջը)՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի,

պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին:

Նպաստի ձևով ուսման վարձի  մասնակի փոխհատուցում տրամադրվում է՝

ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին,

սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողներին,

մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին,

առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով սովորող երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին:

Վերը նշված խմբերն ուսման վարձի զեղչից օգտվելու համար պետք է ապահովեն ՄՈԳ-ի որոշակի շեմ. վարձավճարի զեղչը կավելանա ՄՈԳ-ի ցուցանիշի բարձրացմանը զուգահեռ:

Նշենք, որ ուսման վարձի փոխհատուցման արտոնությունները տարածվում են նաև նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների վրա: