Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով
Քաղաքականություն

Կառավարությունը փորձ է անում պարտադրել պատվաստվել, մինչդեռ չի արել գործուն քայլեր պատվաստումները խթանելու համար. կոչ ենք անում կասեցնել աշխատողների՝ 14 օրը մեկ թեստավորվելու պահանջը. հայտարարություն

Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության խորhուրդը հայտարարություն է տարածել՝ աշխատողներին իրենց միջոցների հաշվին 14 օրը մեկ թեստավորելու պահանջի հետ կապված։ Հայտարարությունը՝ ստորև.

Հայաստանի Հանրապետության Կառավարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև կնքված Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը սահմանում է, որ աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող, գործատուների և աշխատողների աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության առումով էական նշանակություն ունեցող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը պետք է քննարկվեն սոցիալական գործընկերների հետ։

Մինչդեռ, առանց որևէ քննարկման, ՀՀ Առողջապահության նախարարի օգոստոսի 20-ի թիվ 65-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանում։ Սահմանվել է, որ հոկտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության բոլոր ոլորտների չպատվաստված աշխատողները 14 օրը մեկ պետք է գործատուին ներկայացնեն, սեփական միջոցներով հանձնած, ՊՇՌ թեստի պատասխանը, ինչի մասին գործատուն պարտավոր է գրառում  կատարել համապատասխան գրանցամատյանում։ Դրան զուգահեռ՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին  նախագիծ, որով հիմքեր են նախատեսվում թեստի արդյունքներ չներկայացնելու դեպքում հանրային ծառայողներին աշխատանքի չթույլատրելու, իսկ հետագայում նաև աշխատանքից ազատելու համար։

Գտնում ենք, որ ԱՆ նախարարի հրամանի ընդունումը  խախտում է Վարչապետի կողմից Կառավարության անունից ստորագրված  Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը։ Նշված հրամանը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին  նախագիծը  հակասում են ոչ միայն  Հայաստանի Հանրապետության  Աշխատանքային օրենսգրքին, այլ նաև խախտում են մարդու սահմանադրական իրավունքները։

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք։  Ըստ Աշխատանքային օրենսգրքի հոդված 249-ի՝ պարտադիր բժշկական զննումը կատարվում է աշխատանքային ժամերին` գործատուի միջոցների հաշվին»: Անթույլատրելի է պահանջել աշխատողներից իրենց սեփականությունը հանդիսացող եկամտի զգալի մասը ծախսել հետազոտությունների վրա։ Նույնիսկ հաշվի առնելով խնդրի կարևորությունը հանրային առողջության համար՝  առկա սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակում այդ բեռը դնել աշխատողների վրա չի կարելի։

Միևնույն ժամանակ միայն աշխատողների պարբերաբար զննումը, այն էլ ընդամենը 14 օրը մեկ անգամ, չի կարող կանխարգելիչ դեր ունենալ այն պարզ պատճառով, որ մեծ թվով հանրային ծառայողների և հանրային ծառայություններ մատուցող  աշխատողների աշխատանքը չի սահմանափակվում աշխատասենյակի տարածքով և միայն աշխատակիցների հետ շփումով. աշխատողները շփվում են  բազմաթիվ այլ քաղաքացիների հետ, որոնց թեստավորելու խնդիր կառավարությունը չի դրել։ Այնինչ, նոր կորոնավիրուսային (COVID-19) հիվանդությունը փոխանցվում է օդակաթիլային և կենցաղ-կոնտակտային ճանապարհներով և  տարածվում է բնակչության շրջանում՝ առանց տարբերակելու աշխատողներին և չաշխատող քաղաքացիներին։ Կարծում ենք, որ աշխատողների համար բավարար կլիներ սահմանափակվել նրանց ջերմաչափելով, սոցիալական հեռավորությունը պահելու ու դիմակներ կրելու պահանջով, իսկ այն դեպքերում, երբ դա հնարավոր է, անցնել  հեռավար աշխատանքի։

Փաստում ենք, որ Կառավարությունը փորձ է անում, կպնելով աշխատողների գրպանին, պարտադրել նրանց պատվաստվել։ Մինչդեռ կառավարությունը իր հերթին չի արել գործուն քայլեր պատվաստումները խթանելու համար, իսկ իրազեկման արշավը բավականին ուշացած էր։

Կոչ ենք անում կասեցնել ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով աշխատողների պարտադիր թեստերի պատասխանները ներկայացնելու անօրինական պահանջը, իսկ հիվանդությունը կանխարգելելու մոտեցումները քննարկել Եռակողմ հանձնաժողովում։