Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 228 միլիոնը, մահացել է ավելի քան 4,6 մլն մարդ
Կիրակի առավոտյան աշխարհում COVID-19 կորոնավիրուսային վարակների ախտորոշված դեպքերի թիվը 228 167 999 է, ասվում է ամերիկյան Ջոնս Հոփկինսի համալսարանի կայքում:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր, COVID-19-ի հետ կապված զոհերի թիվը հասել է 4 686 384-ի:
COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք ունեցող երկրները ներառում են Միացյալ Նահանգները, Հնդկաստանը և Բրազիլիան:
Միացյալ Նահանգները շարունակում է մնալ առաջատարը վարակվածների և մահերի թվով: Երկրում հայտնաբերվել է COVID-19-ով վարակված 42 500 752 մարդ, իսկ համավարակի սկզբից ի վեր մահացածների թիվը հասել է 673 474-ի:
Երկրորդ տեղում Հնդկաստանն է, որտեղ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 33 448 163-ի: Երկրում վիրուսով վարակման հետևանքով մահացածների թիվը կազմել է 444 838:
Երրորդ տեղում, կորոնավիրուսի տարածման առումով, Բրազիլիան է, որտեղ համավարակի ընթացքում գրանցվել է 21 230 325 դեպք, 590 508 մարդ մահացել է:
Համավարակի ընթացքում աշխարհում կիրառվել է հակակորոնավիրուսային պատվաստանյութի 5 883 417 007 դեղաչափ:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...