«Սրանք մեզ կանգնեցրին, տեսնենք` ինչ են ասում». Որոտանում անհետացածները 20-21 տարեկան տղաներ են
«Սրանք մեզ կանգնեցրին, տեսնենք` ինչ են ասում». Որոտանում անհետացածները 20-21 տարեկան տղաներ են
Գորիս-Որոտան ճանապարհահատվածում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված Քասախի 2 բնակիչները 20-21 տարեկան տղաներ են։ Այս մասին մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանը։
«Իմ տեղեկություններով տղաները գնացել էին իրենց ծառայակից ընկերներին տեսակցության: Վերջին կապը ընտանիքի անդամների հետ եղել է հենց այդ պահին, որ անհետացել են: Տղաներից մեկը հեռախոսով խոսելիս է եղել եւ հեռախոսով խոսողն ասել է «սրանք մեզ կանգնեցրին, տեսնենք ինչ են ասում» և կապն ընդհատվել է: Դրանից հետո էլ նրանցից որևէ լուր չունենք»,–ասաց համայնքապետը։
Մկրտչյանի խոսքով` երիտասարդները միմյանց բարեկամ էին` հորեղբոր թոռներ էին։
Համայնքապետն ասաց, որ իրենց գյուղից մեքենայի մեջ 2 հոգի են եղել, ասում են, որ էլի մարդիկ են եղել մեքենայի մեջ, սակայն ինքը հստակ տեղեկություններ չունի:
Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ԱԱԾ-ում տեղեկություններ են ստացվել առ այն, որ նույն օրը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացվում են հա




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...