Ես երթևեկում եմ այդ ճանապարհով. նորմալ է անցել, եթե գնացել-եկել եմ. Արտակ Դավթյանը՝ Գորիս-Կապանի մասին
Գորիս-Կապան ճանապարհահատվածի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, Գլխավոր շտաբը մեկնաբանություններ չունի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
«Տվյալ հարցով մեկնաբանություններ շատ են արվել, քանի որ դա Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի հետ անմիջապես առնչություն չունի, չեմ մեկնաբանում։ Ազգային անվտանգության ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որն ի գիտություն ընդունեք։ Գլխավոր շտաբը մեկնաբանություններ չունի։ Հարցը չի առնչվում Զինված ուժերին»,- նշեց նա։
Արտակ Դավթյանը նույն պատասխանը տվեց նաև հարցին, թե Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածը, որտեղ այժմ ադրբեջանցիներ են, հայկական է, թե՝ ոչ․ «Ազգային անվտանգության ծառայությունն ունի հայտարարություն այդ առումով, Գլխավոր շտաբը մեկնաբանություններ չունի»։
Լրագրողի դիտարկմանը, որ հարցը վերաբերում է անվտանգությանը, Դավթյանը պատասխանեց․ «Անվտանգությանն ի՞նչն է առնչվում։ Ճանապարհ սարքելը Զինված ուժերի՞ խնդիրն է կամ որտեղով պետք է անցնի ճանապարհը։ Այդպիսի խնդիր չկա։ Յուրաքանչյուրն իր տեղում իր աշխատանքը պետք է կատարի բարեխղճորեն։
Անվտանգության համար, եթե պետք է դասախոսություն կարդամ, ես ձեզ կհրավիրեմ դասախոսության։ Երկրի անվտանգությամբ զբաղված է յուրաքանչյուր գերատեսչություն իրեն տրված մասով։ Մենք անվտանգություն ենք ապահովում»,- ասաց Արտակ Դավթյանը։
Դիտարկմանը, որ այդ ճանապարհով երթևեկում են հասարակ քաղաքացիները և ոչ թե պաշտոնյանները, Դավթյանը նշեց․ «Ես երթևեկում եմ այդ ճանապարհով։ Նորմալ է անցել, եթե գնացել-եկել եմ»։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան