Տեսանյութ.Տիգրան Արզաքանցյանն իր թիմակիցների հետ նոր կուսակցություն է ստեղծելու
«Հայացք» մամուլի ակումբում ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը նշեց, որ իր թիմակիցների հետ դուրս է գալիս Հայաստանի դեմոկրատական կուսակցության շարքերից. «Խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք համագործակցել ենք Հայաստանի դեմոկրատական կուսակցության հետ, սակայն մենք մեր թիմով որոշում ենք կայացրել, որ պետք է քաղաքական առանձին ճանապարհ անցնենք»,- ասաց Տիգրան Արզաքանցյանը, հավելելով, որ իր թիմակիցների հետ նոր քաղաքական ուժ է ստեղծելու:
Տիգրան Արզաքանցյանն անդրադարձավ նաև Հայաստանի ներկայիս իրականությանը, նշելով որ ընտրություններից հետո փոփոխություն չի տեսնում. «Միայն գործող ու նախկին իշխանությունները վերադարձան խորհրդարան։ Ուստի դա է պատճառը, որ լուրջ ընդդիմության կարիք է զգացվում: Մեր ժողովուրդն իրեն անվտանգ չի զգում, ինչը ամենամեծ խնդիրն է այսօր։ Ընդդիմության աշխատանքը ես չեմ տեսնում, պետք է իրական ընդդիմություն լինի, որ կարողանա գործող իշխանության հետ գործերը տանի առաջ»,- նկատեց Տիգրան Արզաքանցյանը։
Տիգրան Արզաքանցյանը նաև հավելեց, որ երբեք հայրենիքը չի թողնի, անգամ եթե լքել է երկիրը, ապա միայն գործնական նպատակներով։
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան