Զանգվածային ծեծկռտուք Երևանի կենտրոնում. կան վիրավորներ, բերման ենթարկվածների մեջ կան մայրաքաղաքի և մի քանի մարզի բնակիչներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ Ալեք Մանուկյան փողոցի 17 շենքի դիմացի այգում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով:
Սեպտեմբերի 24-ին թիվ 1 Համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ գոտկատեղի և նստատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պեետ Արման Պապյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 19-ամյա Նարեկ Ա.-ն է:
Մինչ բժիշկները նրան բուժօգնություն էին ցուցաբերում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները՝ համագործակցելով ոստիկանության Կենտրոնական բաժնի ու ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների հետ, համատեղ նշված այգուց խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 20-ամյա Հայկ Պ.-ին, 25-ամյա Հարություն Հ.-ին, 20-ամյա Արման Ս.-ին, Լոռու մարզի բնակիչ, 38-ամյա Էրիկ Ե.-ին, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Շահեն Ա.-ին, Երևանի բնակիչ, 28-ամյա Դորիկ Վ.-ին, Արմավիրի մարզի բնակիչ, 19-ամյա Նարեկ Պ.-ին, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Գարիկ Հ.-ին, Երևանի բնակիչ, 30-ամյա Դավիթ Մ.-ին և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 28-ամյա Արգիշտի Վ.-ին:
Ոստիկանները պարզել են, որ վերջիններս նշված այգում բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որի ժամանակ Նարեկ Ա.-ն ստացել է մարմնական վնասվածք, իսկ բերման ենթարկված Արման Ս.-ի գլխի հատվածում առկա է եղել արյունոտ, պատռված վերք: Ոստիկանները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են արյունոտ դանակ, իսկ Հայկ Պ.-ի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ: Բերման ենթարկվածները այնուհետև բաց են թողնվել:
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատատեխնիկական և դատաբժշկական փորձաքննություններ:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...