Զորքերը բերվել են մարտական պատրաստականության վիճակի․ իրադրությունը Սերբիա-Կոսովո սահմանին
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը կարգագրել է բանակը բերել առավելագույն մարտական պատրաստականության վիճակի։ Այս մասին հայտարարություն է տարածել սերբական ռազմական գերատեսչությունը Բելգրադում։ Իրավիճակը սերբա-կոսովյան գոտում սրվել է այն բանից հետո, երբ Կոսովոն որոշում է կայացրել սահմանին տեղակայել հատուկ նշանակության ոստիկանական ուժեր։ Այս մասին հայտնում է DW-ն, նշելով, որ Կոսովոյի այս քայլը սերբական կողմը գնահատել է որպես սադրանք։ Նշենք, որ կոսովյան իշխանությունները այդ որոշումը կայացրել են հյուսիսային հատըվածում գտնվող երկու սահմանային անցակետերի առնչությամբ, որտեղ հիմնականում ապրում են էթնիկ սերբեր, ովքեր չեն ճանաչում Պրիշտինայի կառավարությանը, որտեղ իշխանությունը պատկանում է էթնիկ ալբանացիներին։ Տեղացի սերբերը դուրս են եկել բողոքի ցույցերի եւ փակել ճանապարհներ։ ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն առայժմ սահմանափակվել են զսպվածության կոչով։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան