Որոշել են ինձ զրկել դասավանդելու հնարավորությունից. Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝
«Իմ շատ սիրելի ուսանողներ,
այսօր տեղեկացա, որ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ղեկավարությունը որոշել է ինձ զրկել իմ ամենասիրած գործով զբաղվելու՝ դասավանդելու հնարավորությունից։ Պատճառը, բնականաբար, իմ քաղաքական գործունեությունն է։ Այս իշխանությունները ունակ չեն հասկանալ, թե ինչ է նշանակում ակադեմիական էթիկա եւ պրոֆեսիոնալիզմ։ Նրանց համար իմ լսարան մտնելու փաստը քաղաքական քարոզ է, չնայած այդպիսին իմ դասերին ԵՐԲԵՔ չի հնչել։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր ուսանողներին՝ ում հետ շուրջ 5 տարիների ընթացքում աշխատել ենք։ Շնորհակալ եմ, որ ամեն դասին ձեզ մրցունակ գիտելիքներ տալու համար ստիպված էի շարունակաբար ինքնակատարելագործվել։ Հուսամ, որ ինձ հաջողվել է ձեզ փոխանցել առնվազն այնքան գիտելիքներ ու հմտություններ, որքան ես ստացել եմ ձեզանից։
Շնորհակալ եմ նաեւ պրոֆեսոր Մարիամ Մարգարյանին ինձ այս պատվավոր աշխատանքը վստահելու համար։
ՀԳ. Հիշեցնեմ, որ շուրջ մեկ ամիս առաջ նույն որոշումը կայացվել էր Արտակ Զաքարյանի նկատմամբ»։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան