Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Բնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Նավթի գներն աճել են Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան
Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԳագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներ
Հասարակություն

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի նոր սեփականատիրոջ բաժնետոմսերը հայտնվել են կալանքի տակ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12,5 տոկոսի սեփականատեր, Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովն անօրինական է համարում ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի կողմից կոմբինատի 60 տոկոսի ձեռքբերման գործարքն ու դիմել է դատարան՝ գործարքն անվավեր ճանաչելու պահանջով․ այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական հարթակից։

Ավելին՝ ՍիվիլՆեթի տեղեկություններով Միխայիլ Զուրաբովին պատկանող «Զանգեզուր մայնինգ»-ը դիմել է դատարան՝ հայցի ապահովման միջոց կիրառելու համար, ինչը բավարարվել է, և կոմբինատի խոշոր բաժնետեր Ռոման Տրոցենկոյին պատկանող բաժնետոմսերի 45 տոկոսի վրա դրվել է արգելանք։ Արգելանքի որոշումը կայացվել է հոկտեմբերի 19-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Թումանյանի կողմից։ Ներկայում կոմբինատի 45 տոկոսը պատկանում է Տրոցենկոյի «Արդյունաբերական ընկերությանը», 15 տոկոսը՝ կառավարությանը (թեև կառավարությունը պաշտոնապես չի հրապարակել նվիրատվության պայմանագիրը),  12,5-ական տոկոսներ ունեն Միխայիլ Զուրաբովի «Զանգեզուր մայնինգ»-ն ու «ԱՄՓ հոլդինգ»-ը, որը պատկանում է կոմբինատի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովին, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի եղբորը՝ Կարեն Հակոբյանին ու Գուրգեն Ամբարյանին։ Մնացած 15 տոկոսի ճակատագիրը դեռևս հայտնի չէ, դրա սեփականատերը շարունակում է հանդիսանալ հենց կոմբինատը։ 

Միխայիլ Զուրաբովը պահանջում է դատարանից անվավեր ճանաչել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից Ռոման Տրոցենկոյի գնած 60 տոկոս բաժնետոմսերի առքուվաճառքի գործարքը, ինչպես նաև Տրոցենկոյի «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերության կողմից կառավարությանը բաժնետոմսերի 25 տոկոսը նվիրատվություն կատարելու որոշումը։ Հայցվորի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը ՍիվիլՆեթին ասաց՝ պահանջում են կոմբինատի բաժնետոմսերը նախապատվության իրավունքով օտարել իրենց, քանի որ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի դեպքում առաջին հերթին դրանք պիտի առաջարկվեն գործող բաժնետերերին։ 

ՍիվիլՆեթը նախկինում գրել էր, որ Տրոցենկոյից առաջ կոմբինատի բաժնետոմսերը ձեռք բերելով հետաքրքրված էր հենց Միխայիլ Զուրաբովը։ Կոմբինատի բաժնետոմսերը կամ պետք է մարվեին կամ տեղաբաշխվեին, և Զուրաբովը ցանկություն ուներ ձեռք բերել ԶՊՄԿ-ի 75 տոկոս բաժնետոմսերը և դրա հետ կապված կա անգամ դատական գործ։ Այդ գործով Զուրաբովը պահանջել էր հայցի ապահովման միջոց կիրառել, ու ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 75 տոկոսը հայտնվել էր կալանքի տակ, սակայն սեպտեբերի 30-ին դրանք հանվում են կալանքից, մի քանի ժամ անց տեղի է ունենում գործարքն ու ԶՊՄԿ-ի 60 տոկոսն անցնում է Տրոցենկոյին, իսկ հետո կառավարությունը որոշում է նվիրատվությամբ ընդունել Տրոցենկոյի կողմից իրեն նվիրաբերված 25 տոկոսը։ 

Արամ Օրբելյանի խոսքով՝ գործարքը ԶՊՄԿ-ի և Տրոցենկոյի միջև կնքվել է օրենքի խախտումով, և «Զանգեզուր մայնինգ»-ի նախապատվության իրավունքը չի պահպանվել, բացակայում են նաև մի շարք կորպորատիվ համաձայնություններ, ինչը հիմք է գործարքն անվավեր ճանաչելու համար. «Ես՝ որպես «Զանգեզուր մայնինգ»-ի շահերի ներկայացուցիչ, հայտարարում եմ՝ մեզ հայտնի չէ, որ բաժնետոմսերի առքուվաճառքի օրակարգով եղած լինի բաժնետերերի ժողով»,- ասաց փաստաբանը։ 

«Զանգեզուր մայնինգ»-ը դիմել է կոմբինատին, կոմբինատի մյուս բաժնետերերին, կենտրոնական դեպոզիտարիային՝ Տրոցենկոյի հետ կապված գործարքի պայմանագրերը տրամադրելու համար, սակայն պատասխան դեռ չեն ստացել։ Հիշեցնենք, նախկինում Միխայիլ Զուրաբովը կոմբինատից պահանջում էր նաև բաժնետիրոջ կողմից աուդիտ անցկացնել, որը ևս չի անցկացվել։ 

Օրբելյանը համոզված է՝ Ռոման Տրոցենկոյի հետ կապված գործարքը նախապես համաձայնեցված է եղել ու թվարկում է, թե ինչ արագությամբ են գործողությունները ԶՊՄԿ-ի շուրջ իրար հաջորդել. սեպտեմբերի 29-ին «Զանգեզուր մայնինգ»-ը ծանուցվել է, որ մեկ օր անց Սյունիքում պիտի կայանա նիստ՝ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 75 տոկոսը արգելանքից հանելու համար, սեպտեմբերի 30-ին կայանում է նիստը, դատարանը վճռում է հանել արգելանքը, ապա կայանում է գործարքը, իսկ երեկոյան արդեն՝ բաժնետոմսերի մի մասի նվիրատվությունը կառավարությանը։ «Զանգեզուր մայնինգ»-ի շահերի ներկայացուցիչը ասում  է՝ փոփոխություններից հետո բաժնետերերի նոր ժողով չի եղել. «Երբ ՀՀ-ում՝ սուպերծանրաբեռնված դատական համակարգում հանկարծ սեպտեմբերի 29-ի կեսօրին մոտ ստանում ենք ծանուցում, հետո հեռախոսազանգ, հաջորդ օրը հասնում ենք Կապան՝ դատական նիստի, ժամը 17:00-ին ավարտվում է նիստը, իսկ երեկոյան կառավարությունը նվիրատվություն ընդունելու որոշում է կայացնում։ Ցանկացած քաղաքացի թող սա կարդա ու հասկանա՝ տարօրինակ բան կա այդ գործարքում, թե չկա»,- հարցադրում է անում Օրբելյանը։ 

ՍիվիլՆեթը դիմել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին՝ խնդրելով տրամադրել 60 տոկոսի առքուվաճառքի պայմանագիրը։ ԶՊՄԿ-ն չի տրամադրել՝ դա որակելով առևտրային գաղտնիք։ Կառավարությունը նվիրատվություն ընդունելու իր որոշման մեջ նշել էր 10-օրյա ժամկետ՝ համապատասխան պայմանագիր կնքելու համար, և դարձյալ հայտնի չէ՝ կնքվել է, թե ոչ (ՍիվիլՆեթը դիմել է կառավարություն՝ նվիրատվության պայմանագիրը ստանալու համար): 

Պղնձամոլիբդենային կոմբինատում գործարքից հետո Ռոման Տրոցենկոն հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ մի քանի օր անց Փաշինյանը հայտարարեց, որ Տրոցենկոն մտադիր է մոտ 4 միլիարդի ներդրում կատարել ԶՊՄԿ-ում, նաև՝ սկսել պղնձաձուլարան ու ատոմակայան կառուցելու գործընթացներ։ Տրոցենկոյի ունեցվածքը, ըստ Forbes-ի, կազմում է 2,4 միլիարդ դոլար, նա նաև «Գեոպրոմայնինգ գոլդ»-ի վերահսկիչ բաժնետերն է՝ Սոթքի ոսկու հանքի և Ագարակի պղնձամոլիբդենային հանքերի սեփականատերը։ Փաշինյանը չէր համաձայնել, որ կոմբինատի բաժնետոմսերի առքուվաճառքի գործարքը մութ գործարք է ու հույս էր հայտնել, որ կառավարության մասնաբաժինը կոմբինատում հետզհետե կմեծանա ու կհասնի 25 տոկոսի։ «Զանգեզուր մայնինգ»-ի ներկայացված հայցում պատասխանող է նաև վարչապետի աշխատակազմը։ 

Մկրտիչ Կարապետյան