«ԱՌԵՎՏՐԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ» համատեղ նախագծի հիմնական նպատակներն են հանդիսանում Եվրոպական միության գործընկեր չորս երկրների գյուղատնտեսության և այդ ոլորտի հետ առնչվող արտադրողների և սպառողների միջև առկա պատնեշների նվազեցումը, առևտրի կամուրջների ցանցի զարգացումը
2021թ. նոյեմբերի 5-ին ժամը 10։00-ին «RADISSON BLU HOTEL, YEREVAN» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում ՝ ք․ Երևան, Ազատության պող., 2/2 շենք հասցեով, կմեկնարկի Հայաստանում ՓՄՁ-ների հավաքագրման տեղական համաժողովը՝ «ԱՌԵՎՏՐԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ» նախագծի շրջանակներում, որը անցկացվում է Սևծովյան ավազանի համատեղ գործառնական ծրագրի շրջանակներում։
Կազմակերպիչներն են Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը և «Իվենթսենթր» ընկերությունը:
«ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ» համատեղ նախագծի հիմնական նպատակներն են հանդիսանում ԵՄ գործընկեր չորս երկրների գյուղատնտեսության և այդ ոլորտի հետ առնչվող արտադրողների և սպառողների միջև առկա պատնեշների նվազեցումը, ԱՌԵՎՏՐԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ՑԱՆՑԻ զարգացումը, ՓՄՁ վերապատրաստումների իրականացումը, «BRIDGES» միջոցառումների կազմակերպումը և արդյունքում՝ նոր առևտրային կապերի ստեղծումը և զարգացումը:
Ծրագիրն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով նախապես անցկացվել են գյուղատնտեսական և հարակից ապրանքների միջազգային առևտրի հետազոտությունները, ինչպես նաև բացահայտվել են պոտենցիալ շահառու հանդիսացող ընկերությունները: Հետազոտությունները իրականացրել են այն ենթաոլորտների/ապրանքների բացահայտման նպատակով, որոնք կարող են նպաստել շահառու երկրների միջև բիզնես և առևտրային կապերի ամրապնդմանը:
Ակնկալվում է, որ ծրագիրը մշտական և շարունակական ազդեցություն կունենա գյուղատնտեսության և հարակից ոլորտների վրա, ինչպես նաև կընդլայնի արդեն հաստատված առևտրային կապերը:
Հաշվի առնելով Եվրոմիության կողմից իրականացված բազմաթիվ նմանատիպ նախագծերը, վերոհիշյալ ծրագրի խնդիրների լուծման և դրական արդյունքներ ստանալու նպատակով կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և հարակից ոլորտների Փոքր և Միջին Ձեռնարկությունների հավաքագրման համաժողով։ Նախապես անցկացվել են ուսումնասիրություններ այդ ոլորտի հավանական շահառուներին ծրագրում ներառելու նպատակով։ Համաժողովի ընթացքում մանրամասն կներկայացվեն և կբացատրվեն ծրագրի բնույթը, բովանդակությունը և անցկացման ընթացակարգերը, ինչպես նաև իրագործման եղանակները և ակնկալվող արդյունքները։ Մասնակիցների կողմից լրացված հարցաթերթիկների վերլուծության արդյունքում, առավելագույնը 10-օրյա ժամկետում կընտրվեն ծրագրի վերջնական շահառուները։ Ընտրության ողջ գործընթացը կանցկացվի բացառապես պարզ և թափանցիկ պայմաններում, բոլոր մասնակից ՓՄՁ-ները գրավոր կերպով կտեղեկացվեն արդյունքների վերաբերյալ։
Ծրագրի հաջորդ փուլերում կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ, «BRIDGES» միջոցառում Հայաստանում, ինչպես նաև կկազմակերպվի հայկական կողմից ընտրված ՓՄՁ-ների մասնակցությունը երկօրյա «BRIDGES» միջոցառումներին գործընկերներ երկրներում (Հունաստան, Մոլդովա, Ռումինիա)՝ յուրաքանչյուր երկիր կմեկնի 6 գնորդ Հայաստանից։
Նման միջոցառումները նպաստում են տարածաշրջանների գործարարների միջև արտադրական և առևտրային ուղղակի փոխշահավետ համագործակցության հաստատմանը:
Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.bridgesoftrade.net կայք:
Գրանցվելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր ընկերությունը ներկայացնող մասնակիցների տվյալները (ընկերության անվանում, մասնակցի պաշտոն, անուն, ազգանուն, կոնտակտային հեռախոսահամար) [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 010 350111; 099 350111։
Մուտքը ազատ է։
Ընդհանուր սահմաններ: Ընդհանուր լուծումներ։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան