Փաշինյան Նիկո՛լ, ես քեզ զգուշացրի… Խաչիկ Ասրյան
2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի կողմից ստորագրված կապիտուլյացիոն հայտարարության տարելիցին ընդառաջ, ավելի հավանական է դառնում Հայաստանի ազգային ու պետական շահը ոչնչացնող Փաշինյան Նիկոլի կողմից նոր ազգադավ փաստաթղթի ստորագրումը. խոսքը Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման՝ նույնն է, թե մեր Սուրբ Արցախը Ադրբեջանին հանձնելու համաձայնության և Հայաստանի տարածքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու մասին է:
2020 թվականի 44-օրյա պատերազմի պարտության հետևանքները վերացնելու, Հայ ազգը համախմբելու և Հայոց պետությունը ծնկած վիճակից բարձրացնելու փոխարեն՝ Փաշինյան Նիկոլը շարունակում է գնալ կապիտուլյացիայի խորացման, թուրքական քմահաճույքները անվերապահ կատարելու ճանապարհով՝ հույս ունենալով, որ սուլթան Իլհամ Ալիևի պահանջները բավարարելու դիմաց իրեն հնարավորություն կտրվի «խաղաղ ու անվտանգ» պաշտոնավարել թրքաադրբեջանի վերածված տարածքում:
Կրկին փաստելով, որ Հայաստանի ու Արցախի փրկությունը հայատյաց թուրքի առաջ ծնկած Փաշինյան Նիկոլի շուտափույթ հեռացումն է Հայաստանի իշխանությունից, ու ազգային և պետական շահով առաջնորդվող ազգային-քրիստոնյա իշխանության ձևավորումը, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը Փաշինյան Նիկոլին զգուշացնում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունից ցանկացած պատրվակով, այդ թվում՝ միջանցքի անվան տակ թշնամուն տարածքային զիջումներ անելը, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման միջոցով մեր Սուրբ Արցախը Ադրբեջանին հանձնելն արժանանալու է Հայ ազգի և նրա հայրենասեր զավակների դաժան հակազդեցությանը:
Փաշինյան Նիկո՛լ, ես քեզ զգուշացրի…
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Առաջնորդ,
«Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի Հրամանատար,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
գնդապետ՝ Խաչիկ Ասրյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան