ՎՏԲ -Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման նոր ծրագիր փոքր բիզնեսի համար
Անհատ ձեռնարկատերերն ու իրավաբանական անձինք այսուհետ կարող են ՎՏԲ-Հայաստան Բանկից ստանալ բիզնեսի զարգացման համար վարկ: Ֆինանսավորումը նախատեսված է մինչև 200 մլն ՀՀ դրամի չափով: Տոկոսադրույքը կկազմի տարեկան 14%`ՀՀ դրամով վարկի դեպքում կամ 11.5%` ՌԴ ռուբլով վարկերի համար (փաստացի տոկոսադրույք՝ 15.4% և 12.6% համապատասխանաբար):
Նոր ծրագիրը հասանելի է առևտրի, ծառայությունների, արտադրության, շինարարության և այլ ոլորտներում գործող փոքր ձեռնարկությունների համար: Վարկը կարելի է օգտագործել ինչպես ներդրումային նպատակներով, այնպես էլ՝ ապրանքների և հումքի ձեռք բերման, շրջանառության համալրման կամ միաժամանակ մի քանի նպատակներով: Վարկի օգնությամբ կարելի է վերաֆինանսավորել այլ բանկում գործող վարկը:
Ձեռնարկատերերը կարող են ստանալ 10-ից մինչև 200 մլն ՀՀ դրամի չափով վարկ (կամ դրան համարժեք ՌԴ ռուբլով, բայց ոչ ավելի, քան 30 մլն ՌԴ ռուբլի) 60 ամիս ֆիքսված մարման ժամկետով: Վարկի վաղաժամկետ մարման համար տուգանք սահմանված չէ: Դիմումի հիման վրա հաճախորդին կարող է տրամադրվել մինչև 6 ամիս մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված: Դա վարկի հիմնական գումարի մարման ժամանակահատվածն է, այդ պատճառով նշված ժամանակահատվածում անհրաժեշտ է կատարել վճարումներ միայն տոկոսների մասով: Արտոնյալ ժամանակահատվածը սահմանվում է՝ ելնելով բիզնեսի առանձնահատկություններից՝ համաձայն դիֆերենցված վճարումների ժամանակացույցի կամ համաձայն գրաֆիկի սեզոնայնության: Սա հնարավորություն է տալիս նվազեցնել վարկառուի ամսական վարկային բեռը, ինչն առավել կարևոր է նոր նախագծերի և բիզնես ուղղությունների զարգացման համար:
«Մեզ համար ռազմավարական նշանակություն ունի ձեռնարկատերերի համար ծառայությունների զարգացումը և երկրում բարենպաստ պայմանների ստեղծումը փոքր բիզնեսի համար: ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է վարկային պրոդուկտների շարք` հաշվի առնելով շուկայի միտումները և հաճախորդների կարիքները, մասնակցում է ՀՀ կառավարության` փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու ծրագրերին: Մասնավորապես, մենք մեկնարկեցինք արտոնյալ վարկեր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ: Այս ծառայությունները մեծ պահանջարկ ունեն, և ներկայումս ՎՏԲ–Հայաստան Բանկի փոքր բիզնեսի վարկային պորտֆելը կազմում է 7,9 մլրդ ՀՀ դրամ, իսկ այս սեգմենտի գործող հաճախորդների թիվը տարեսկզբից աճել է 9%-ով, այժմ՝ 2,3 հազար ձեռնարկություն: Վստահ ենք, որ նոր վարկատեսակը՝ առանց վաղաժամկետ մարման համար տույժերի կիրառման, մեկ կամ մի քանի բիզնես նպատակներով դրամական միջոցներ ստանալու հնարավորություններով, 5 տարի ֆիքսված մարման ժամկետով, նույնպես պահանջարկ կունենա և կօգնի ընկերություններին հաջողությամբ զարգացնել իրենց բիզնեսը», - նշում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Ավագյանը:
Վարկի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/business/business-credits-view/kredit-na-razvitie-biznesa հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան