Յունիբանկը՝ «Երաժշտության և գինու» տոնակատարության գործընկեր
Նոյեմբերի 7-ին Հայաստանում երրորդ անգամ Voskeni Wines գինեգործարանում կկայանա «Երաժշտության և գինու» ամենամյա տոնակատարությունը: Այս անգամ միջոցառումը նվիրված է երկու մեծագույն կոմպոզիտորների՝ Ալ. Սպենդիարյանի՝ 150, և Առնո Բաբաջանյանի՝ 100-ամյակներին:
Միջոցառման գործընկերն է «Յունիբանկ» ԲԲԸ-ն:
«Այս տոնակատարությունն արդեն դառնում է ազգային գեղեցիկ ավանդույթներից մեկը: Այն մարմնավորում է արժեքներ, որոնցով փառաբանվում է Հայաստանը՝ առատաձեռնություն, հյուրընկալություն, հարգանք խաղողագործության և գինեգործության բազմադարյա պատմության և մշակույթի հանդեպ, որի ակունքներն ունեն վեցհազարամյա վաղեմություն, և ազգային խոհանոցի ավանդույթների հանդեպ հոգածություն: Մենք ուրախ ենք մեր լուման ունենալ նմանատիպ կարևոր միջոցառման անցկացմանը, որի նպատակն է էթնիկական մշակույթի հանրայնացումը»,- ասաց Յունիբանկի Խորհրդի անդամ Արտեմ Կոնստանդյանը:
«Յունիբանկը երկար տարիներ որպես գործընկեր է հանդես եկել բազմազան մշակութային նախագծերի, և մենք հերթական անգամ հաճույքով աջակցում ենք ստեղծագործական հիանալի գաղափարի իրականացմանը: Որակյալ գինու և կենդանի երաժշտության բոլոր սիրահարներին սպասում է Voskeni Wines-ը՝ Երգի ու գինու տոնակատարությանը»,- նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:
Միջոցառման մասնակիցներին շատ հետաքրքրություններ են սպասվում: Ցանկացողները կհրավիրվեն շրջայցի Voskeni Wines գինեգործարանում: Համտեսի գոտում հյուրերը կարող են փորձել գինիներ հայկական տեղական խաղողի տեսակներից, տնական պանիրի տեսակներ և գյուղատնտեսական այլ ապրանքներ։ Գինով նկարելու վարպետության դասը թույլ կտա բացահայտել ստեղծագործական ունակությունները, իսկ Արարատ լեռան ֆոնին արված լուսանկարները անտարբեր չեն թողնի ոչ ոքի։
Երաժշտական ծրագիրը ներառում է անմահ դասականներ, մոդայիկ ջազ և դիջեյի նվագակցություն։ Ալեքսանդր Սպենդիարյանի դասական գործերը կհնչեն Ա.Խաչատրյան տրիոյի կողմից՝ Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակ) և Արտյոմ Իոանիսյան (թավջութակ): Իսկ Մադաթ Ավանեսովի ջազային տրիոն հանդիսատեսին կուրախացնի Առնո Բաբաջանյանի երգերի և մեղեդիների թեմաներով ջազային ինքնատիպ իմպրովիզացիաներով։
Միջոցառման ծրագրում նախատեսված է տոնական ճաշ, որտեղ հյուրերին կհյուրասիրեն հայկական ավանդական ուտեստներ, որ իդեալական համակցվում են Ոսկենի գինիների հետ։ Միջոցառումն ընտանեկան է. հյուրերը կարող են իրենց հետ բերել երեխաներին, որոնց խաղերով կզբաղեցնի պրոֆեսիոնալ անիմատորը:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան