Նոյեմբերի 20-ից Երևանի և Տյումենի միջև ուղիղ ավիակապ կհաստատվի
Նոյեմբերի 20-ից կմեկնարկի Տյումեն-Երևան ուղիղ չվերթը, որից հետո Տյումեն-Երևան-Տյումեն կանոնավոր չվերթեր կիրականացվեն շաբաթը մեկ անգամ։ Թռիչքները կիրականացնի «Utair» ավիաընկերությունը։
Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Տեղեկացնելով այս մասին նախարար Վահան Քերոբյանին՝ Տյումենի մարզի հայերի միության նախագահ Աբրահամ Հովեյանը հույս է հայտնել, որ մշտական չվերթերը կնպաստեն պատմական հայրենիքի հետ Տյումենի հայ համայնքի մշակութային և հոգևոր կապերի ամրապնդմանը, կխթանեն Ռուսաստանի և Հայաստանի միջև բիզնես գործընթացները և զբոսաշրջության զարգացումը։ Նա նաև պատրաստակամություն է հայտնել գործադրել Տյումենի մարզի հայերի միության և շուրջ 25 հազարանոց հայ համայնքի ներուժը՝ առավելագույն արդյունավետությամբ օգտագործելու ստեղծված հնարավորությունը՝ Հայաստանի հետ մարզի տնտեսական և մշակութային համագործակցությունն աշխուժացնելու համար։
Քերոբյանը Հովեյանին շնորհակալություն է հայտնել Տյումեն-Երևան-Տյումեն կանոնավոր ուղիղ չվերթը կազմակերպելու հարցում գործադրած ջանքերի և հետագա համագործակցության պատրաստակամության համար՝ նշելով, որ չափազանց կարևորում է սփյուռքի մասնակցությունը Հայաստանիտնտեսության զարգացման հարցում։ Նա նաև հավելել է, որ ակնկալում է ակտիվ
համագործակցություն՝ իր հերթին վստահեցնելով, որ նախարարությունը նույնպես կօգտագործի ընձեռված հնարավորությունը Տյումենի մարզի հետ առևտրատնտեսական հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան